Tour overview

Վենետիկ-Հռոմ-Նեապոլ / Պոմպեյ-Սիենա-Պիսա-Մոնտեկատինի-Ֆլորենցիա-Պադուա-Վենետիկ

Իտալիա կատարած մեր շրջագայության ընթացքում դուք կբացահայտեք այս հիանալի երկրի գեղեցկությունը: Դուք կայցելեք «ջրի վրա» գտնվող քաղաք, կքայլեք հրաշալի Հռոմով: Վատիկանի ճարտարապետությունը  և ծաղկող Ֆլորենցիայի գեղեցկությունը կհրապուրեն ձեզ, և դուք կսիրահարվեք այս երկրին՝ ցանկանալով կրկին վերադառնալ այնտեղ:

Download pdf brochure

Օր 1

Ժամանում Վենետիկի Մարկո Պոլո օդանավակայան և ուղևորափոխադրում դեպի երկաթուղային կայարան: Ուղեւորություն դեպի Հռոմ ուղիղ գնացքով: Ժամանում Հռոմի երկաթուղային կայարան՝ Տերմինի և ուղևորափոխադրում հյուրանոց Հռոմում (կենտրոնից 3-4 կմ հեռավորության վրա է, բայց լրացուցիչ վճարով հնարավոր է տեղավորվել Տերմինի կայարարանի մոտակա հյուրանոցում): Ազատ ժամանակ Հռոմում կամ ընտրովի ուղևորություն Կաստել Ռոմանո: Ընթրիք, գիշերակաց հյուրանոցում:

Վենետիկը քաղաք է ջրի վրա և քաղաքի մասին տպավորությունները լիարժեք չեն լինի, եթե դուք ձեր ծրագրում չներառեք զբոսանք Մեծ Ջրանցքի երկայնքով, որը բաժանում է քաղաքը 2 մասի: Հենց այստեղ են գտնվում Վենետիկի լավագույն վայրերը և այստեղ են անցկացվում քաղաքի ամենահետաքրքիր իրադարձությունները:
Սբ. Մարկի տաճարի զանգակատունը կառուցվել է 16-րդ դարում և իր գոյության սկզբում, ներսում գտնվող սենյակները ծառայում էին որպես խոշտանգման բանտախուցեր: Աշտարակը ունի հինգ զանգ, որոնցից յուրաքանչյուրն ունի իր նշանակությունը:
Դոգի պալատի փառահեղ կառույցը Վենետիկի ևս մեկ տեսարժան վայրերից է: Այն կառուցվել է, վերակառուցվել եւ զարդարվել ավելի քան հարյուր տարի: Ի վերջո, այստեղ են ապրել Վենետիկի կառավարիչները, ուստի այդ պալատը բոլորին պետք է ցույց տա Վենետիկի բնակիչների հարստությունն ու մեծությունը: Այժմ պալատում կա թանգարան:

Օր 2

- Նախաճաշ: Կեսօրին հանդիպում էքսկուրսավարի հետ և 3 ժամյա ճանաչողական զբոսանք քաղաքում: Ընթրիք եւ գիշերակաց հյուրանոցում: Երեկոյան առաջարկվում է զբոսանք գիշերային Հռոմով (լրացուցիչ վճարով):

Իտալիայի մայրաքաղաք Հռոմը աշխարհում ամենաշատ այցելվող քաղաքներից է: Հռոմը յուրահատուկ քաղաք է և նրա սահմաններում է գտնվում անկախ պետություն՝ Վատիկանը: Սա կաթոլիկության հիմնական կենտրոնն է, կաթոլիկ եկեղեցիների առատությամբ, ստեղծված լավագույն իտալացի ճարտարապետների կողմից եւ զարդարված հռչակավոր իտալացի արվեստագետների եւ քանդակագործների ստեղծագործություններով:
Կոլիզեյը՝ Հին Հռոմի գլխավոր ամֆիթատրոնը, մի ժամանակ թատրոն էր գլադիտորական մարտերի, վայրի կենդանիների կողմից գերիների խոշտանգման եւ այլ արյունալի ներկայացումների համար: Մ. Թ. 80թ. Կոլիզեյի բացման առիթով կազմակերպվեցին Մեծ խաղերը, որոնք տեւեցին ավելի քան երեք ամիս: Ամֆիթատրոնի հինավուրց քարերը դեռեւս հիշում են հանրության կողմից սպանված գլադիատորներին եւ նրանց հաճույքի համար խոշտանգված ստրուկներին:
Լատերանի Սան Ջովաննիի բազիլիկան ամենահին քրիստոնեական եկեղեցիներից մեկն է եւ Հռոմի առաջին տաճարն է: Այն անվանում են նաև «բոլոր եկեղեցիների մայր»: Տաճարը հայտնվել է IV դարում Կոստանդինոսի կառավարման ընթացքում և Սիլվեստր Պապի օրոք: Բազիլիկայում հուղարկավորված են Հռոմի վեց պապերը եւ պահվում են Սուրբ Պողոս եւ Սուրբ Պետրոս Առաքյալների մասունքները:

Օր 3

Նախաճաշ: Օրվա առաջին կեսին ազատ ժամանակ կամ ընտրովի Էքսկուրսիա «Իմպերիալ Հռոմ» կամ ընտրովի ուղևորություն դեպի հինավուրց Տրաստեվեր քաղաքը (լրացուցիչ վճարով), որտեղ ցանկացողները կարող են համտեսել հռոմեական ճաշատեսակները: Օրվա երկրորդ կեսին՝ 3-ժամյա Էքսկուրսիա Վատիկանի թանգարաններում (մուտքի տոմսերը ներառված չեն գնի մեջ) և Սուրբ Պետրոսի տաճարում էքսկուրսավարի հետ: Գիշերակաց հյուրանոցում:

Վատիկանի թանգարաններում եւ Սուրբ Պետրոսի տաճարում էքսկուրսիան լավագույն կերպով կբացահայտի Իտալիայի արվեստը, գեղեցկությունը, պատմությունը եւ կրոնական մշակույթը: Հզորագույն պապերի կողմից ստեղծված թանգարանների համալիրը ընդգրկված է աշխարհի ամենաշատ այցելվող հինգ թանգարանների ցանկում: Այն ունի 54 պատկերասրահ, որոնց թվում անկասկած, հիմնական գանձերն են Ռաֆայելի նկարներով սրահները եւ Սիքստինյան կապելան՝ Միքելանջելոյի կողմից նկարված առաստաղով:

Օր 4

Նախաճաշ: Ազատ ժամանակ Հռոմում կամ ընտրովի ուղեւորություն Նեապոլում (Պոմպեյ) ողջ օրվա համար (հավելյալ վճարով), որտեղ վերադարձի ճանապարհին, եթե ժամանակը թույլ տա, կանգ կառնենք առևտրի կենտրոնում: Ընթրիք: Գիշերակաց հյուրանոցում:

Նեապոլը հակադրությունների բախման եւ համակեցության վայր է և դա կհասկանաք, հենց որ հասնեք քաղաք: Հիասքանչ պատմական հիշողություններով Կապոդիմոնտե թանգարանը <<համակերպվում>> է Թագավորական պալատի հետ` կյանքի քաոսային ռիթմի և ժամանակակից աշխարհի վատ դրսևորումներով և հրաշագործ բնապատկերներն ու կյանքի կանոններ, որոնք վավեր են միայն այստեղ և ուրիշ ոչ մի տեղ Երկրագնդի վրա:
Հին Հռոմեական Պոմպեյ քաղաքը գտնվում է Նեապոլի մոտակայքում: 79թ. օգոստոսին, Վեսուվիսի հրաբխի ժայթքման արդյունքում, քաղաքը թաղվել է մոխրի շերտի տակ: Այսօր քաղաքը բացօթյա թանգարան է: Քաղաքը հայտնաբերվել է 1592 թ.-ին ճարտարապետ Դոմենիկո Ֆոնտանանայի կողմից Սառնո ջրանցքի շինարարության ընթացքում իրականացված պեղումների ժամանակ: 1980 թ. տեղի ունեցած երկրաշարժից հետո Պոմպեյում մշտապես շարունակվում են վերականգնողական աշխատանքները և ներկայումս քաղաքի 25% դեռևս չի պեղվել:

Օր 5

Նախաճաշ: Ուղևորափոխադրում Մոնտեկատինի քաղաք: Ճանապարհին կանգ առ Սիենա քաղաքում, քաղաքի պատմական վայրերում էքսկուրսիայի համար (լրացուցիչ վճարով) կամ ազատ ժամանակ Կիանտի շրջանում, տեղական գինիներն ու արտադրանքը համտեսելու հնարավորությամբ: Ճաշից հետո մեկնում ենք Մոնտեկատինին: Տեղավորում հյուրանոցում: Ազատ ժամանակ Մոնտեկատինիում կամ կամ ընտրովի ճանապարհորդության դեպի Պիզա և մեկուկես ժամյա քաղաքային շրջայց էքսկուրսավարի հետ (հավելյալ վճարով): Գիշերակաց հյուրանոցում:

Նյովոլե գեղատեսիլ հովտում կա մի մեծ իտալական ջերմային հանգստավայր՝ Մոնտեկատինի Տերմ: Այն ամբողջ աշխարհում հայտնի է ոչ միայն զբոսաշրջիկների շրջանում, այլև այստեղ սիրում են հանգստանալ համաշխարհային հայտնի մարդիկ: Այս տարածաշրջանը կարող է հպարտանալ տեղական զբոսայգիների շքեղությամբ եւ նրբագեղությամբ: Այստեղ սպասարկման ոլորտը նույնպես բարձր մակարդակի վրա է, ինչի շնորհիվ ձեր հանգիստը այս հանգստավայրում կլինի ավելի հարմարավետ և օգտակար: Մինչև հիմա, քաղաքի փողոցներում պահպանվում է անցյալի վեհությունը: Դուք կարող եք զգալ հին օրերի ոգին, շրջելով քաղաքի փողոցներով կամ զբոսայգիներով:
Պիզա քաղաքը Տոսկանա տարածաշրջանի գեղեցիկ մարգարիտներից մեկն է: Շատ զբոսաշրջիկների համար դա առաջին հերթին կապված է աշխարհահռչակ «ընկնող աշտարակի» հետ: Իհարկե, այս զարմանահրաշ շենքը քաղաքի այցեքարտն է, բայց բացի Պիզայի զանգակատնից դիտարժան շատ վայրեր կան այստեղ: Օրինակ, Պիզա քաղաք այցելելիս, դուք պետք է գնաք Հրաշքների հրապարակ, որտեղ գտնվում են Պիզայի տաճարը եւ մկրտարանը, ինչպես նաեւ հուշահամալիրը:

Օր 6

- Նախաճաշ: Ուղեւորություն դեպի Ֆլորենցիա և քաղաքի 1,5 ժամյա շրջայց: Ազատ ժամանակ Ֆլորենցիայում: Ընտրովի էքսկուրսիա Պիտի Պալատում (կամ Ուֆիցի պատկերասրահում, կախված տոմսերի առկայությունից): Ուղևորափոխադրում Պադուա քաղաք (կամ Վենետիկին մոտ գտնվող մեկ այլ քաղաք): Ճանապարհին ընտրովի էքսկուրսիա Պադուայի տեսարժան վայրերով (ներառված չէ): Տեղավորում հյուրանոցում: Գիշերակաց հյուրանոցում:

Տոսկանայի մայրաքաղաք Ֆլորենցիան լիովին արդարացնում է իր անունը. քաղաքը ծաղկում և զարգանում է, դառնալով ավելի գրավիչ զբոսաշրջիկների համար: Ամեն տարի այն ավելի քան 20 միլիոն մարդ է այցելում: Ֆլորենցիան այլ կերպ կոչվում է «Վերածննդի օրրան»: Այս քաղաքը ոգեշնչել է Դանթեին, Միքելանջելոյին, Բոտիչելիին, Բրունելեքսիին, Ջյոտտոյին, Չիմաբուենին, բացի այդ այստեղից ոչ շատ հեռու ծնվել է բոլոր ժամանակների և ժողովուրդների հանճար՝ Լեոնարդո դը Վինչիին: Ֆլորենցիան կարողացել է պահպանել պատմական տեսքը, և այժմ այն համարվում է իտալական «թանգարանային» քաղաքը: Իսկապես, ճարտարապետական կոթողներն ու մշակութային հուշարձաններն այստեղ ամենուր են:
Իտալիայի բոլոր երկրպագուները պարտավոր են այցելել Պադուա հարթավայրի արեւելքում գտնվող փոքրիկ Պադուա քաղաքը: Այստեղ՝ փոքրիկ տարածքում, դուք իսկապես կարող եք ընկղմվել իտալական պատմության մեջ, տեսնել հոյակապ բազիլիկանները, որտեղ գտնվում են Ջոթտոյի հնագույն որմնանկարները, դիպչել Սուրբ Էնթոնիի մասունքներին, տեսնել Եվրոպայի ամենամեծ եւ ամենագեղեցիկ հրապարակներից մեկը, այցելել ամենահին համալսարանը որտեղ դասավանդել են Կոպեռնիկոսը եւ Գալիլեոն:

Օր 7

Նախաճաշ: Ավտոբուսով ուղևորափոխադրում դեպի Վենետիկի նավակայան եւ նավով տեղափոխում Սբ. Մարկոյի հրապարակ (նավի վճարը ներառված չէ): 1.5 ժամյա էքսկուրսիա քաղաքով էքսկուրսավարի հետ: Կեսօրից հետո ազատ ժամանակ կամ ընտրովի էքսկուրսիաներ դեպի Դոգի պալատը, նավով զբոսանք Մեծ Ջրանցքով (ներառված չէ գնի մեջ): Մեկնում Վենետիկի հյուրանոց : Գիշերակաց հյուրանոցում:

Վենետիկը քաղաք է ջրի վրա և քաղաքի մասին տպավորությունները լիարժեք չեն լինի, եթե դուք ձեր ծրագրում չներառեք զբոսանք Մեծ Ջրանցքի երկայնքով, որը բաժանում է քաղաքը 2 մասի:
Հենց այստեղ են գտնվում Վենետիկի լավագույն վայրերը եւ այստեղ են անցկացվում քաղաքի ամենահետաքրքիր իրադարձությունները:

Օր 8

Նախաճաշ և ուղևորափոխադրում Վենետիկի օդանավակայան:

Download pdf brochure

Google Maps API Key is not set. You can add your Google Maps API Key under Customizer > Misc options panel. If you do not have one yet then create by clicking here.

Download pdf brochure