ՎԻՊ - Տուրիզմ
ՎԻՊ - տուրիզմը ոչ միայն անհատական, բացառիկ տուրերն են, այլև ծառայությունների որոշակի փաթեթ, որը զբոսաշրջիկին տրամադրում է առավելագույն հարմարավետություն ուղևորության ընթացքում: Մեր ընկերությունը՝ Տուր Ըդվայսը առաջարկում է ձեզ օգտվել ՎԻՊ-տուրիզմի ծառայություններից: Այդ ծառայությունները ներառում են՝
• վիզայի ձևակերպում
• առաջին և բիզնես դասի չվերթներ
• գործադիր մեքենաներով և լիմուզիններով ուղևորափոխա-դրումներ
• աշխարհի ամենաթանկ և ամենբարձր կատեգորիայի հյուրանոցների ամրագրում
• օվկիանոսային զբոսանավերի, մասնավոր ինքնաթիռների, շքեղ առանձնատների և նույնիսկ միջնադարյան ամրոցների վարձույթ
• անզուգական սպա-առողջարաններ
ՎԻՊ-շրջագայության ծրագիրը կազմվում է անհատապես՝ ըստ ձեր հետաքրքրությունների և նախասիրությունների: Ձեր ՎԻՊ հանգստի համար տրամադրվում է անհատական էքսկուրսավար բացառիկ էքսկուրսիաներով, շքեղ ռեստորաններ, զբոսանավեր և ավտոմեքենաներ: Ձեզ կհայտնվեք հեքիաթում, որտեղ հաշվի կառնվեն նույնիսկ ամենափոքր մանրուքները: Անսահմանափակ հաճելի ծառայությունները կնպաստեն, որպեսզի դուք և ձեր մտերիմներն ունենաք անմոռանալի, հարմարավետ և հաճելի հանգիստ: ՎԻՊ հանգիստը Տուր Ըդվայսի հետ նրանց համար է, ովքեր իսկապես սիրում են հեղինակությունն ու հարմարավետությունը:

No Tours Found!