Tour overview

Մալյորկա-Իբիցա-Ծով-Նեապոլ / Պոմպեյ-Լիվորնո / Ֆլորենցիա / Պիզա-Գենուա / Միլան-Մարսել-Մալյորկա

19.08.2019 – 26.08.2019

 

Օր 1

Մալյորկա (Բալեարիկ կղզիներ)

Բալեարիկ կղզիները գտնվում են Իբերիայի թերակղզու արևելյան և Աֆրիկայի հյուսիսային ափերի միջև: Բալեարիկ կղզիների բոլոր հյուրերը գտնում են իրենց հանգիստն անցկացնելու լավագույն միջոցը: Մարդիկ հանգստանում են լողափերին և զբաղվում են սպորտով, բարձրանում են լեռներ և ուսումնասիրում են խորհրդավոր քարանձավները: Կղզիներում պահպանվել են պատմության և ճարտարապետության բազմաթիվ հուշարձաններ, հնագույն քաղաքներ, միջնադարյան ամրոցներ և տաճարներ: Հատկապես աչքի է ընկնում Մալյորկան իր պատմական և ճարտարապետական հուշարձաններով: Կղզու մայրաքաղաքում՝ Պալմայում են գտնվում այնպիսի գոտիկայի մարգարիտներ, ինչպիսիք են հոյակապ մայր տաճարը, Ալմուդենայի թագավորական ամրոցը: Մալյորկայի այլ տեսարժան վայրերից կարող եք տեսնել Բալեարիկ կղզիների հոգևոր կենտրոնը՝ Լյուկի վանքը, «Մալյորկայի» գործարանը, որտեղ աճեցվում են աշխարհահռչակ մարգարիտները, վիշապի յուրահատուկ քարանձավը, խորհրդավոր խորշերով և ստորերկրյա լճերով: Բացի այդ, Մալյորկան առաջարկում է հանգստյան վայրեր ցանկացած ճաշակի համար՝ հանգիստ ընտանեկան քաղաքներից մինչև ճանաչված տուրիստական ուղղություններ:

Օր 2

Իբիցա (Բալեարիկ կղզիներ)

Իբիցա կղզին Մալյորկայի նման ունի հարուստ պատմական ժառանգություն: Սակայն կղզին ավելի հայտնի է որպես երիտասարդական ժամանցի և զվարճանքներով լի հանգստավայրեր` եռացող գիշերային կյանքով: Սակայն ընտանիքներ նույնպես գալիս են այստեղ հանգստանալու: Այստեղ կան բազմաթիվ ակումբներ և ռեստորաններ: Հենց այստեղ են անցկացվում ամենանորաձև խնջույքները:

Օր 3

Ծովափ

Ամենահայտնի համաշխարհային առողջարանները գտնվում են Միջերկրական ծովի բազմաթիվ ափերին, որոնք ամեն տարի գրավում են միլիոնավոր զբոսաշրջիկներին ամբողջ աշխարհում: Ծովափերին գտնվող գեղեցիկ բնությունը, մեղմ կլիման, հիանալի խոհանոցը, հիանալի լողափերը, անվերջ գնումները, հարուստ մշակութային և պատմական ժառանգությունը դարձնում են հանգիստն այստեղ անմոռանալի:

Օր 4

Նեապոլ / Պոմպեյ (Իտալիա)

Նեապոլը հակադրությունների բախման և համակեցության վայր է, դուք սա հասկանում եք, հենց որ հասնում եք քաղաք: Կապոդիմոնտե թանգարանի և Թագավորական պալատի հիասքանչ պատմական հիշողությունները «համակերպվում են» արդիականության ամենավատ դրսևորումների և կյանքի քաոսային ռիթմի հետ, և հրաշագործ բնապատկերներն ու կյանքի կանոնները, որոնք վավեր են միայն այստեղ և ուրիշ ոչ մի տեղ Երկրագնդի վրա:
Հին Հռոմեական Պոմպեյ քաղաքը գտնվում է Նեապոլի մոտակայքում: 79թ. օգոստոսին, Վեսուվիսի հրաբխի ժայթքման արդյունքում, քաղաքը թաղվել է մոխրի շերտի տակ: Այսօր քաղաքը բացօթյա թանգարան է: Քաղաքը հայտնաբերվել է 1592 թ.-ին ճարտարապետ Դոմենիկո Ֆոնտանանայի կողմից Սառնո ջրանցքի շինարարության ընթացքում իրականացված պեղումների ժամանակ: 1980 թ. տեղի ունեցած երկրաշարժից հետո Պոմպեյում մշտապես շարունակվում են վերականգնողական աշխատանքները և ներկայումս քաղաքի 25% դեռևս չի պեղվել:

Օր 5

- Լիվորնո/Ֆլորենցիա/Պիզա (Իտալիա)

Լիվորնոն Լիգուրիայի ափին գտնվող իտալական քաղաք է և Իտալիայի ամենակարևոր նավահանգիստն է: Լիվորնոյից ջրային ճանապարհով կարող եք հասնել բազմաթիվ վայրեր հանգստի համար՝ մեծ թվով լողափեր, սրճարաններ, ռեստորաններ և ակումբներ: Զբոսաշրջիկների համար հետաքրքիր են նաև «Չորս Խափշիկ» հուշարձանը, Լիվորնոյի տաճարը, Սուրբ Ֆերդինանդ եկեղեցին: «Չորս Խափշիկ» հուշարձանը քաղաքի խորհրդանիշներից մեկն է: Այն բաղկացած է պատվանդանից, որի վրա գտնվում է Ֆերդինանդ I Մեդիչի քանդակը, իսկ պատվանդանի ներքևում չորս խափշիկների բրոնզե արձաններն են, որոնք կապված են շղթաներով:
Տոսկանայի մայրաքաղաք Ֆլորենցիան լիովին արդարացնում է իր անունը. քաղաքը ծաղկում և զարգանում է, դառնալով ավելի գրավիչ զբոսաշրջիկների համար: Ամեն տարի այն ավելի քան 20 միլիոն մարդ է այցելում: Ֆլորենցիան այլ կերպ կոչվում է «Վերածննդի օրրան»: Այս քաղաքը ոգեշնչել է Դանթեին, Միքելանջելոյին, Բոտիչելիին, Բրունելեքսիին, Ջյոտտոյին, Չիմաբուենին, բացի այդ այստեղից ոչ շատ հեռու ծնվել է բոլոր ժամանակների և ժողովուրդների հանճար՝ Լեոնարդո դը Վինչիին: Ֆլորենցիան կարողացել է պահպանել պատմական տեսքը և այժմ այն համարվում է իտալական «թանգարանային» քաղաքը: Իսկապես, ճարտարապետական կոթողներն ու մշակութային հուշարձաններն այստեղ ամենուր են:

Օր 6

Գենուա / Միլան (Իտալիա)

Գենուան Միջերկրական ծովի գլխավոր նավահանգստային քաղաքներից մեկն է: Բացի հսկայական նավահանգստից, Իտալիայի տեսարժան վայրերից մեկն է այս քաղաքուն ծնունդ առած Քրիստոֆեր Կոլումբոսի արձանը, որը տեղադրված է քաղաքի կայարանի հրապարակում: Գտնվելով Իտալիայի գեղեցիկ թերակղզու ափին՝ Գենուան հռոմեական կայսրության ժամանակներից ի վեր գրավել է բարձր հասարակության, ինչպես նաև բանաստեղծների և արվեստագետների ուշադրությունը: Մինչ օրս Գենուայում պահպանվել են արիստոկրատների կալվածքները՝ շրջապատված զբոսայգիներով:
Չնայած իր բազմադարյա պատմությանը՝ Միլանը մնում է Իտալիայի ժամանակակից քաղաքը և նորաձևության մայրաքաղաքը: Այն ներառում է քաղաքի ամենագեղեցիկ և հայտնի վայրերը` Դուոմոյի տաճարը, Վիկտոր Էմմանուել II- ի պատկերասրահը, Լա Սկալայի թատրոնը և Մերկանտիի հրապարակը: Մայր Տաճարը կամ Դուոմոն, ինչպես միլանցիները այն անվանում են, ոչ միայն գեղեցիկ է դրսից, այլև հարուստ է ներքին հարդարմամբ: Այն պարունակում է եզակի արվեստի գործ՝ Քրիստոսի խաչելության մեխը: Վիկտոր Էմմանուել II-ի Պատկերասրահը արդեն մի քանի դար է, ինչ գրավում է զբոսաշրջիկներին է և հանդիսանում է Միլանի բնակիչների հպարտությունը: Այն կառուցված է լատինական խաչի ձևով, այսինքն, ունի 4 ելման կետեր, որոնք խորհրդանշում են 4 մայրցամաքները:

Օր 7

Մարսել (Ֆրանսիա)

Մարսելը ամենամեծ միջերկրածովյան հանգստավայրն է, բնակչության թվով Ֆրանսիայի երկրորդ խոշորագույն քաղաքը: Սա պայծառ ու աղմկոտ քաղաք է, որը զբոսաշրջիկների մոտ տարբեր զգացմունքներ է առաջացնում. ոմանք սիրահարվում են այս քաղաքին առաջին հայացքից, ոմանց էլ կարող է վանել նրա աղմուկն ու պարզությունը:
Այսօրվա ֆրանսիական նավահանգստային Մարսելը տարբերվում է քնկոտ և հանգիստ ծովափնյա քաղաքների կարծրատիպերից: Մարսելն ունի բազմագույն շուկաներ, համեղ ծովամթերքներ և բույաբես ապուր, բայց նաև այստեղ մեծ թիվ են կազմում ներգաղթյալները: Բայց եթե ցանկանում եք տեսնել ֆրանսիացիների իրական կյանքը, զգալ ծովի ջերմեռանդությունը, ապա Մարսելը հենց այն է, ինչ ձեզ հարկավոր է:

Օր 8

Մալյորկա (Բալեարիկ կղզիներ)

Google Maps API Key is not set. You can add your Google Maps API Key under Customizer > Misc options panel. If you do not have one yet then create by clicking here.