Սիրիայի Հիմնական Առանձնահատկությունները
Սիրիան Միջին Արևելքի երկիր է, որը սահմանակից է Իրաքին, Իսրայելին, Հորդանանին, Լիբանանին և Թուրքիային: Սիրիայի բնակչությունը կազմում է 24 միլիոն մարդ, մայրաքաղաքը Դամասկոսն է, խոսակցական լեզուներն են` արաբերենը (պաշտոնական լեզու), անգլերենը, ֆրանսերենը, քրդերենը, հայերենը և արամերենը:
Երկրում ապրում են էթնիկական և կրոնական տարաբնույթ խմբեր՝ ներառյալ քրդերը, հայերը, ասորիները, քրիստոնյաները: Սունիական իսլամը Սիրիայի հիմնական կրոնն է:

Պատմություն և Կառավարություն
Սիրիան հանդիսանում է գեղարվեստական և մշակութային հարուստ ժառանգություն ունեցող աշխարհի ամենահին քաղաքակրթություններից մեկը: Սիրիայում հայտնաբերված ամենահին մարդկային մնացորդները թվագրվում են մոտ 700. 000 տարի առաջ: Սիրիան նախկինում գրավում և ղեկավարում էին մի քանի կայսրություններ՝ ներառյալ եգիպտացիներ, միթաներ, բաբելոնացիներ, փյունիկացիներ, պարսիկներ, հույներ և հռոմեացիներ: Սիրիայի Հանրապետությունն անկախություն ձեռք բերեց 1946 թվականի ապրիլին: Սիրիան համարվում է հանրապետություն՝ կառավարման կիսանախագահական ոճով: Պաշտոնապես, այն միավորված հանրապետություն է, որտեղ վարչապետը կառավարության ղեկավարն է, իսկ նախագահը՝ պետության ղեկավարը:

Աշխարհագրություն և Շրջակա Միջավայր
Երկիրը տասնյոթ անգամ ավելի մեծ է, քան իր հարևան Լիբանանը, ութ անգամ ավելի մեծ, քան Իսրայելը և երկու անգամ ավելի փոքր քան Հորդանանը: Ընդհանուր առմամբ, Սիրիան լեռներով շրջապատված, հարթ անապատային սարահարթ է: Երկրի ջրուղիները կենսական նշանակություն ունեն գյուղատնտեսության զարգացմանհամար: Ամենաերկար և ամենակարևոր գետը Եփրատն է, որը կազմում է Սիրիայի ջրային ռեսուրսների ավելի քան 80 տոկոսը: Նշանակալի կարևորություն ունի Ասադի լիճը (արհեստական ջրամբար), որը ստեղծվել է Եփրատ գետի ամբարտակից:

Մշակույթ
Սիրիան ունի շատ հարուստ մշակույթ: Սիրիայի Արևմտյան Ասիայի ժողովուրդը տարբեր էթնիկ խմբերի տուն է համարվում: Երկիրն ունի մշակութային երկար պատմություն, որում ընտանիքի, կրոնի, հարգանքի և ինքնակարգապահությունը մեծ նշանակություն ունեն: Սիրիան տարբեր մշակույթների խառնուրդ է համարվում, որոնք դարեր շարունակ ազդել են սիրիական մշակույթի վրա: Սիրիացի տղամարդիկ սովորաբար հագնում են «զգաֆան» կոչվող երկար զգեստ, մինչդեռ կանայք հագնում են երկար սովորաբար սև հագուստ,որը ծածկում է ամբողջ մարմինը: Ինչպես տղամարդիկ, այնպես էլ կանայք գլխարկներ են կրում: Այնուամենայնիվ, այժմ Սիրիայի բնակչության մեծամսնությունն արևմտյան ոճով հագուստ է հագնում:

Փառատոններ
Սիրիական տոներն իրենց մեջ ներառում են միջոցառումների օրացույց, որը բոլոր նրանց համար է, ովքեր ճիշտ ժամանակին կգտնվեն Սիրիայում: Թեև ներկայիս քաղաքական իրավիճակը կարող է սահմանափակել որոշ տոնակատարություններ, կան մի քանիսը, ինչպես, օրինակ, Բամբակյա ամենամյա փառատոնը, որոնք շատ են հետաքրքրում զբոսաշրջիկներին: Բամբակյա ամենամյա փառատոնի ընթացքում գործարանները բացում են իրենց դռները՝ իրենց ապրանքը և հմտությունները ցուցադրելու համար: Միջոցառմանը մասնակցում են ամբողջ երկրի տեղացիները: Այլ հայտնի փառատոների շարքն է համալրում Արաբական գրքի տոնավաճառը, որի հիմնական նպատակը արաբական գրականությունը ժողովրդականացնելն ու տեղական գրողներին ցուցադրելն է: Մյուստոնը Անկախության օրն է, որը նշանավորվում է ազգային միասնության, հպարտության և այլ փառատոների վառ դրսևորումներով:

Խոհանոց
Սիրիական խոհանոցն հունական, միջերկրածովյան, հարավ-արևմտյան Ասիայի, թուրքական և ֆրանսիական խոհանոցների արտացոլանքն է: Այս խոհանոցի ամենատարածված ուտեստներից են կիբեխը` բլղուրից, նուրբ թակած մսից, թակած սոխից և համեմունքներից պատրաստված, հումուսը, թաբուլեն, ֆաթուշը (սիրիական կամ լիբանանյան հացով աղցան), փախլավա, սուջուխ (կծու երշիկ)։ Արաբական սուրճը, արաքը (ալկոհոլային խմիչք), սպիտակ սուրճը և ջալաբը սիրիական սիրված խմիչքներից են:

Սիրիա Այցելելու Լավագույն Ժամանակը
Սիրիան ունի միջերկրածովային կլիմա` տաք, չոր ամառներով և ցուրտ, թաց ձմեռներով: Երկիրը այցելելու լավագույն ժամանակը գարունը և աշունն են: Այս եղանակները երկրի ցանկացած վայր այցելելու իդեալական ժամանակներ են, քանի որ այս ամիսների եղանակը մեղմ, զով և հաճելի է:

Տեսարժան Վայրերը
Սիրիան մերձարևելյան երկիր է` հարուստ մշակույթով և ավանդույթներով: Պատմության հենց սկզբից Սիրիան եղել է շատ հետաքրքիր մշակույթների և քաղաքակրթության կենտրոն: Սիրիայի կարևոր պատմական հուշարձանները ընդգրկվել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում: Աշխարհի ամենահին և ամենամեծ ամրոցներից մեկը՝ Հալեպի միջնաբերդն է, որն իր պատմության ընթացքում օգնեց պաշտպանել Հալեպը և նրա բնակիչներին տարբեր հարձակումներից: Զբոսաշրջային այլ ուղղություններ են հանդիսանում Բելի տաճարը, որը գտնվում է սիրիական անապատի կենտրոնում և արմավենու ծառերով շրջապատված օազիսում: Մահացած քաղաքները, որոնք նաև հայտնի են որպես մոռացված քաղաքներ, բյուզանդական 40 քաղաքներ են, որոնք ցրված են Սիրիայի հյուսիս-արևելքում` Հալեպի և Իդլիբի միջև: Քաղաքները կառուցվել են առաջին և յոթերորդ դարերի ընթացքում և լքվել են ութերորդ և տասներորդ դարերում: Դրանք ներառում են հեթանոսական լավ պահպանված տաճարներ, եկեղեցիներ, ջրամբարներ:

TourAdvice Մերձավոր Արևելք

[EMPTY]

Price on call View More