Բալիի հիմնական առանձնահատկությունները
Բալին ամենահայտնի կղզային հանգստավայրն է Ինդոնեզիայի կղզիախմբում։ Կղզին հանգույն մշակույթի ծննդավայրն է, որը հայտնի է իր հաճելի հյուրընկալությամբ։ Բնության մեջ գտնվող էկզոտիկ տաճարներն ու պալատները միայն հաճույքնեից մի քանիսն են։ Բալիում ռոմանտիկ ճաշի համար դու ունես հազարավոր հնարավորություններ սկսած տեղական կամ ավելի հեռու գտնվող խոհանոցներից։ Մայրամուտից հետո գիշերային վայրերը նոր շունչ են առնում առաջարկելով անմոռանալի ակումբային երեկոներ և պարեր։ Ներսում հսկայական հրարբուխներն ու նմանը չունեցող ջունգլիները առաջարկում են նոր զգացողություններ և արկածներ։ Վայելեք ապշեցնող ծովը և շքեղ հանգստայն գոտիները Կուտայում,Սեմինյակում և Ջիմբարանում որտեղից ծովափը մի քանի րոպեի զբոսանք է։ Խաղաղ ծովափերի և արևածագեր տեսնելու համար արևելյան հանգստյան գոտիները ամենալավ ընտրությունն են։ Դրանք են Սանուրը,Նուսա Դուան և Կանդիդասայի հեռավոր ափը։ Իսկ Բալիի ավելի քիչ այցելվող վայրերում կարող եք գտնել հայտնի վայրեր ամենախաղաղ նավահանգիստներով,որոնք գույնզգույն բուսատեսակներ պարունակող շքեղ այգիների ծննդավայրն են։

Աշխարհագրություն և Շրջակակայքը
Բալլին Ինդոնեզիայի նահանգներց է և գտնվում է Սունդայի կղզիների արևմտյան մասում։ Գտնվելով Ջավայից արևելք և Լոմբոկից արևմուտք,նահանգը ընդգրկում է Բալլիի կղզին և մի քանի փոքր հարևան կղզիներ։ Զբոսաշրջային արդյունաբերության շահագործման պատճառով ,որը երկրամասի մեծագույն մասն է կազմում,400 գետերից մոտ 200ը ցամաքել են։ Կղզին շրջապատված է բուսկանությամբ։ Հարավում ծովափերը ավելի շատ սպիտակ ավազով են շրջապատված մինչդեռ հյուսիսում և արևմուտքում հիմնականում ավազը սև է։ Բալին հիմանակնում ծովային ճամփորդության ուղիներ չունի, չնայած Հո գետը նավարկելի է փոքր նավակներով։ Տասնամյակներ առաջ այս ծովափը օգտագործվում էր որպես սուրբ ուխտագնացությունների վայր մոտ 10,000 մարդկանց համար, բայց հիմա նրանք տեղափովել են Մասկեթի ծովափ։

Պատմությունը և Կառավարումը
Բալին երկար ժամանակ եղել է մեծ հեղինակություն վայելող հմայիչ վայր,որտեղ կարծես բոլորը նկարիչներ ու արտիստներ էին, ամեն օր փառատոններ էին, իսկ միրգը աճում էին առատորեն։ Բալին գաղութացրել են հնդկացի զավթիչները 9րդ դարում և ի տարբերություն Բալիի մյուս հատվածներին, նա հրաժարվեց ընդունել իսլամ, երբ այն տարածվեց մի քանի դար հետո։ Բալին միակ հնդկական կղզին է Ինդոնեզիայում և ներառում է հնդկացիների ամենամեծ մասը Հննդկաստանից դուրս։ Որպես Ինդոնեզիայի մի մաս, Բալին նախագահական դեմոկրատական հանրապետություն է, որտեղ նախագահը ղեկավարում է և՛ նահանգը, և՛ կառավարությունը։

Տարածքը և Բնակչությունը
Բալին զբաղեցնում է 5,780 քառակուսի կիլոմետր տարածք: Քաղաքը հայտնի է դարձել Ինդոնեզիայում որպես մշակույթի կենտրոն, և նրա դերը, որպես հանրաճանաչ զբոսաշրջային վայր, կատարելագործել է իր տնտեսությունը՝ այն դարձնելով ցանկալի վայր բնակվելու համար: Դա երևում է բնակչության աճով, որը զգացվել է վերջին տարիներին՝ բնակչության թիվը հասցնելով ավելի քան 4,2 միլիոնի:

Մշակույթը և Սովորույթները
Բալին ավանդույթների շատ տարբեր առանձնահատկություններ ունի, որոնք իսկապես հետաքրքիր են: Այն փաստը, որ Բալիի բնակչության մեծ մասը հինդուական է, նրանց կյանքի ձևը և այլ մշակույթների նկատմամբ անկեղծ լինելը մեծապես տարբեր են իրենց մահմեդական հարևանների վերաբերմունքից: Եթե կարողանաք խոսել նույնիսկ մեկ կամ երկու Ինդոնեզիացիների հետ, բալիացիները շատ արագ կբացեն իրենց սիրտը ձեր առաջ: Բալիացիները միմյանց հետ խոսում են Բահասա Բալի լեզվով, որը բոլորովին տարբերվում է Բահասա Ինդոնեզականից: Ավանդական բարևը Սեմբայի բարևն է, ինչպես Հնդկական Նամաստեն: Ժպտալը Բալիացիների շփման հիմանկան ձևն է։

Սննդամթերքը և Խմիչքները
Սննդամթերքը և խմիչքները Բալիում բավականին բազմազան են, այնպես որ կարող եք գտնել ինչ-որ բան, որը կհամապատսխանի ձեր գրպանին: Չնայած արարողություններում գլխավոր դեր ունենալուն ՝ սնունդը հիմք է ապրելու, այլ ոչ թե շքեղության: Այստեղ մարդիկ պարզապես ուտում են, երբ սոված են լինում և ճաշում են միայնակ կամ խմբով: Ամենօրյա ուտեստները պարունակում են բրինձ բանջարեղենով և մի քիչ ձկով կամ մսով, մի շարք համեմունքներով և կծու պղպեղով, որ սովորաբար եփում են վաղ առավոտյան: Կոկոսը մնում է բալիի խոհարարության հիմնական մասը և կարող եք քերել կամ քամել` սերուցք պատրաստելու համար: Բակվանն ունի կծու համ: Սոտո այամ- ը հավի ապուր է արիշտաով, ձվով, լոլիկով և համեմունքներով համար սովորաբար լանչի համար: Սովորական բալինական խմիչքը կոկոսի կաթն է, էս քափուրը- ը `խմիչքի և դեսերտի խառնուրդ է:Այն պարունակում է սառույց քաղցր խտացրած կաթով և ագար-ագար ժելեներով։

Բալին Այցելելու Լավագույն Ժամանակը
Բալին գտնվում է հասարակածից մոտ 8 աստիճան հարավ: Հետևաբար, ամբողջ տարվա ընթացքում կարող եք ակնկալել արևադարձային, տաք և խոնավ կլիմա` երկու հիմնական տարբերակիչ եղանակով՝ չոր եղանակ և անձրևոտ եղանակ: Բալի այցելելու ժամանակն ամենաշատը կախված է հիմնականում եղանակից և բարձր ու ցածր սեզոնից, ինչը կարող է ազդել բնակության վայրի և գնի վրա: Բարձր սեզոնը հուլիս-օգոստոս ամիսներին է, Զատկի տոների ժամանակ, և Սուրբ Ծննդյան / Նոր տարվա տոներին (դեկտեմբերից մինչև հունվարի 1-ը): Սա այն ժամանակն է, երբ Բալին ամենաշատն է զբաղված:

Խորհուրդներ Ինդոնեզիայում Ճամփորդության Համար
Եթե Բալիում եք, պետք է ակնկալեք մարդաշատ վայրեր, քանի որ այն աշխարհի ամենաշատ տուրիստներով լցված վայրերից մեկն է։ Դուք պետք է զգույշ լինեք, քանի որ քաոսային երթևեկության կամ տաք եղանակի պատճառով կարող եք ամողջ օրը մնալ հյուրանոցի ձեր համարում։ Զգեստները պետք է լինեն հստակ և ճիշտ առիթների համար։ Շատ վայրեր պահանջում են հատուկ հագուստ, այնպես որ նախապատրաստեք այն նախօրոք, որ վատ դրության մեջ չընկնեք։ Կարող եք սովորել մի քանի պարզ արտահայտություններ, որոնք ձեզ շատ կօգնեն։ Գունագեղ գումարը Բալիում րուպին է, հաշվարկեք այս ամենը մինչև Բալի գնալը։ Փորձեք այստեղ ուշադիր լինել վայրի կենդանինեի նկատմամբ, քանի որ նրանք կարող են թվալ շատ անուշիկ, բայց վարակել ձեզ տարածված հիվանդություններով։ Դուք նաև պետք է կարողանաք սակարկել լայն ժպիտով, քանի որ նրանք չեն սիրում կոպիտ մարդկանց և փոխադարձ հարգանքը Բալիացիների կյանքի անբաժանելի մասն է։
Դե ինչ, շտապ՛իր վայելել քո անմոռանալի հանգիստն ու ժամանցը Բալիում։

Ինդոնեզիա

[EMPTY]

Price on call View More