Իտալիայի հիմնական առանձնահատկությունները
Իտալիայի ձեր ճանապարհորդական ամբողջական ուղեցույցը՝ բոլորը մեկ տեղում
Գեղեցիկ բնապատկերներ, հրաշալի խոհարարական ճաշատեսակներ, նորաձևություն, արվեստ, պատմություն, մշակույթ և «քաղցր կյանք», զարմանահրաշ Իտալիան ունի այս ամենը: Տարիներ շարունակ այս երկիրը եղել է բոլոր զբոսաշրջիկների համար ցանկալի ուղևորության վայր, ինչպես նաև բանաստեծների և արվեստագետների ստեղծագործություններում հիշատակված գոհար:

Աշխարհագրություն
Իտալիան կոշիկանման թերակղզի է, որը սկսվում է հարավային Եվրոպայից դեպի Ադրիատիկ ծով, Տիրրենյան ծով և Միջերկրական ծով: Նրա գտնվելու վայրը կարևոր դեր է խաղացել պատմության մեջ: Իտալիան շրջապատված է ծովով, իսկ լեռները տարածվելով ամբողջ երկրով, բաժանում են այն շրջանների: Ալպյան լեռնաշղթան հատում է երկրի վերին հատվածը և ծածկված է բարակ սառցադաշտային լճերով: Ալպերի արևմտյան ծայրից, Ապենինյան լեռները ձգվում են ողջ հարավային հատվածում: Ապենինների արևմուտքում անտառային բլուրներ են, որոնք տունն են հանդիսանում Իտալիայի պատմական քաղաքներից շատերի համար, այդ թվում` Հռոմի: Հարավում են տաք, չոր ափամերձ տարածքները և բերրի հարթավայրերը, որտեղ աճեցվում են ձիթապտուղը, նուշը և թուզը:

Մշակույթ
Իտալիայում են ծնունդ առել մի շարք ճարտարապետական ոճեր, այդ թվում` դասական հռոմեական, վերածննդի, բարոկկո և նեոկլասիկ: Իտալիայում են գտնվում աշխարհի ամենահայտնի կառույցներ Կոլիզեյը և Պիզայի ընկնող աշտարակը: Ֆլորենցիայում, Վենետիկում և Հռոմում են գտնվում շատ թանգարաններ, բայց արվեստի ականատեսը կարող եք դառնալ նաև տաճարներում և եկեղեցիներում: Հայտնի գլուխգործոցներից է Վատիկանի Սիքստինյան մատուռը՝ նկարված Միքելանջելոյի կողմից 1508-1512 թթ.:
Օպերան ունի իր արմատները Իտալիայում և շատ հայտնի օպերաններ` Ջուզեպպե Վերդիի «Աիդա» և «Տրավիատա», Ռուջերո Լեոնկավալոյի «Պայացները» գրված են իտալերեն լեզվով և կատարվում են մայրենի լեզվով:
Իտալիան հանդիսանում է աշխարհահռչակ մի շարք նորաձեւության տների հայրենիքը, այդ թվում` Արմանիի, Գուչչիի, Բենետոնի, Վերսաչի և Պրադայի:

Բնակչություն
Իտալիայի բնակչության մոտ 96 տոկոսը իտալացիներ են, թեև այս երկրում կան շատ այլ ազգություններ: Հյուսիսային Աֆրիկյան, Արաբական, Իտալո-ալբանական, ալբանական, գերմանական, ավստրիական եւ մի շարք այլ եվրոպական խմբերը լրացնում են բնակչության մնացած մասը: Հյուսիսում Ֆրանսիային, Շվեյցարիային, Ավստրիային և Սլովենիային սահմանամերձ երկրները, ինչպես նաև Սարդինիայի և Սիցիլիայի Միջերկրածովյան կղզիները:

7 Days Իտալիա
7 days

Made in Italy

Իտալիա կատարած մեր շրջագայության ընթացքում դուք կբացահայտեք այս հիանալի երկրի գեղեցկությունը: Դուք կայցելեք «ջրի վրա» գտնվող քաղաք, կքայլեք հրաշալի Հռոմով: Վատիկանի ճարտարապետությունը և ծաղկող Ֆլորենցիայի գեղեցկությունը կհրապուրեն ձեզ, և դուք կսիրահարվեք այս երկրին՝ ցանկանալով կրկին վերադառնալ այնտեղ:

$290 View More
7 Days Իտալիա
7 days

Ճարտարապետական Գանձարան. Իտալիա

Հռոմ-Նեապոլ/ Պոմպեյ-Սիենա-Պիզա-Մոնտեկատինի-Ֆլորենցիա- Պադուա-Վենետիկ - Սան Մարինո - Ռիմինի Իտալիա կատարած մեր շրջագայության ընթացքում դուք կբացահայտեք այս հիանալի երկրի գեղեցկությունը: Դուք կայցելեք «ջրի վրա» գտնվող քաղաք, կքայլեք հրաշալի Հռոմով: Վատիկանի ճարտարապետությունը և ծաղկող Ֆլորենցիայի գեղեցկությունը կհրապուրեն ձեզ, և դուք կսիրահարվեք այս երկրին՝ ցանկանալով...

$550 View More
7 Days Իտալիա
7 days

Հիանալի Շրջագայություն Իտալիայում

Վենետիկ-Հռոմ-Նեապոլ / Պոմպեյ-Սիենա-Պիսա-Մոնտեկատինի-Ֆլորենցիա-Պադուա-Վենետիկ Իտալիա կատարած մեր շրջագայության ընթացքում դուք կբացահայտեք այս հիանալի երկրի գեղեցկությունը: Դուք կայցելեք «ջրի վրա» գտնվող քաղաք, կքայլեք հրաշալի Հռոմով: Վատիկանի ճարտարապետությունը  և ծաղկող Ֆլորենցիայի գեղեցկությունը կհրապուրեն ձեզ, և դուք կսիրահարվեք այս երկրին՝ ցանկանալով կրկին վերադառնալ այնտեղ:

$290 View More