Ճապոնիայի հիմնական առանձնահատկությունները
Ճապոնիայի ձեր ճանապարհորդական ամբողջական ուղեցույցը՝ բոլորը մեկ տեղում
Ճապոնիան Ասիայի արևելյան ծայրամասում գտնվող կղզիախումբ է: Կան չորս հիմնական կղզիներ` Հոկկիդո, Հոնշու, Շիկոկու և Քյուշու: Կան նաև մոտ 4,000 փոքր կղզիներ: Ճապոնիայի մոտակա հարևաններն են Ռուսաստանում գտնվող Սիբիրյան շրջանը հյուսիսում, իսկ հարավում՝ Կորեան և Չինաստանը:
Ճապոնիայում գրեթե չորս հինգերորդը ծածկված է լեռներով: Ճապոնական Ալպերը իջնում են խոշորագույն կղզու՝ Հոնշուի կենտրոնը: Ճապոնիայի ամենաբարձր գագաթը և ամենահայտնի լեռը Ֆուջի լեռն է՝ ճապոնացիների կողմից սրբազան համարվող կոնաձև ձևավորված հրաբուխը:
Ճապոնիան կարող է վտանգավոր տեղ լինել: Տեկտոնիկ շերտերից երեքը, որոնք կազմում են Երկրի մակերեսը, հանդիպում են մոտակայքում և հաճախ իրար հակառակ շարժվելով առաջացնում են երկրաշարժեր: Ամեն տարի Ճապոնիայում ավելի քան հազար երկրաշարժ է տեղի ունենում: Ճապոնիան ունի նաև մոտ 200 հրաբուխ, որոնցից 60-ը ակտիվ են:

Աշխարհագրություն
Ճապոնական կղզիախումբը բաղկացած է չորս հիմնական կղզիներից և ավելի քան վեց հազար փոքր կղզիներից, որոնք զբաղեցնում են մոտ 234,890 քառակուսի մղոն տարածք և որտեղ հսկայական կլիմայական փոփոխություններ են տեղի ունենում: Չորս հիմնական կղզիները Հոկկիդո, Հոնշու, Շիկոկու եւ Քյուշու են: Օկինավա հարավային կղզիախումբը տարբերվում է աշխարհագրական, պատմական և մշակութային բնույթով: Ճապոնիան գտնվում է Խաղաղ օվկիանոսի ամբողջ արևելյան և հարավային ափամերձ հատվածում, իսկ հյուսիսում և արևմուտքում են Օհոթի ծովը, Ճապոնիայի ծովը և Արևելյան Չինական ծովը: Կորեական թերակղզին ամենամոտն է գտնվում Ասիա մայրցամաքին: Ճապոնիայում կյանքը մշտապես կենտրոնացված է եղել օվկիանոսի վրա: Բաց ծով դուրս եկած հոսանքները ստեղծում են բերրի և ձկնորսական տարածքներ:
Ճապոնիայում կան մոտավորապես 1500 հրաբուխ և քանի որ կղզիները գտնվում են դրանց կենտրոնում, երկրաշարժերը սովորական բնույթ են կրում: Հողատարածքների ընդամենը 15 տոկոսն է հարթ և նպաստավոր գյուղատնտեսության համար, այդ պատճառով հարթավայրերում և հովիտներում բնակչության խտությունը բավականին բարձր է: Բարձր լեռների պատճառով համարյա թե չկան նավով երթևեկելի ջրային ճանապարհներ:

Մշակույթ
Ճապոնիան ունի հետաքրքիր և բազմակողմանի մշակույթ. մի կողմից, այն ընկղմված է հազար տարվա պատմություն ունեցող ավանդույթների մեջ. մյուս կողմից` հասարակությունը մշտական փոփոխության մեջ է, անընդհատ փոփոխվող նորաձևությամբ, տեխնոլոգիական զարգացումներով, որը մշտապես ընդարձակում է հնարավորության սահմանները: Սա մասն է կազմում այն բանի, ինչն ավելի հետաքրքիր է դարձնում այս երկիրն այցելուների համար: Եթե դուք այլ բան եք փնտրում, ապա համոզված եղեք, որ անպայման կգտնեք այստեղ:

Բնակչություն
1999 թվականին Ճապոնիայի բնակչությունը 127 միլիոն էր: Երկիրը ուրբանիզացված է և քաղաքային բնակավայրերում բավականին բարձր է բնակչության թիվը: Համաձայն 1995 թ. Մարդահամարի, 81 միլիոն մարդ (65 տոկոս) ապրում է քաղաքներում, որը կազմում է հողատարածքի միայն 3 տոկոսը:
Արդյունաբերության և տնտեսական զարգացման 150 տարիների ընթացքում բնակչությունը երեսուն միլիոնից հասել է մինչև ներկայիս չափսը: Այս աճը պայմանավորված է բնակչության արագ ժողովրդագրական տեղափոխություններով գյուղական բնակավայրերից քաղաքային բնակավայրեր, կյանքի տևողության մեծացման և ծնելիության վերահսկման կախվածությունից:
Կյանքի սպասվող տևողությունը աշխարհում ամենաբարձրն է, իսկ ծնելիությունը կտրուկ նվազել է: Այս միտումների պատճառով կանխատեսվում է, որ բնակչությունը 21-րդ դարի սկզբին կհասնի գագաթնակետին, այնուհետև կսկսի իջնել:

7 Days Ճապոնիա
7 days

Ծաղկող Ճապոնիա

Տոկիո-Տիբա-Օսակա-Կիոտո-Նարա-Օդավարա-Հակոնե-Տոկիո Եթե դուք հոգնել եք ավանդական տուրերից և փնտրում եք արևելյան գույներ, ապա այս շրջագայությունը դեպի Ճապոնիա ձեզ համար է: Ճապոնիան ունի հետաքրքրաշարժ և բազմակողմանի մշակույթ, և դուք կհամոզվեք դրանում ճանապարհորդելով ուլտրա-ժամանակակից Տոկիոյով և լեռնային Կիոտոյով, այցելելով Սամուրայների թանգարան և Ոսկե Պավիլիոն:

Price on call View More
7 Days Ճապոնիա
7 days

Old meets New TOKYO

Tokyo-Tiba-Osaka-Kyoto-Nara-Odawara-Hakone-Tokyo If you are tired of traditional tours and you are looking for oriental colors, then this tour to Japan is for you. Japan has a fascinating and multifaceted culture, and you’ll be assured of this while traveling to ultra-modern Tokyo and...

$870 View More