Tour overview

Վենետիկ-Կոտոր-Ծովափ-Միկոնոս-Սանտորինի-Կորֆու-Բարի-Վենետիկ

2.09.2019-9.09.2019

 

Օր 1-Վենետիկ

Վենետիկ (Իտալիա)

Վենետիկը քաղաք է ջրի վրա և քաղաքի մասին տպավորությունները լիարժեք չեն լինի, եթե դուք ձեր ծրագրում չներառեք զբոսանք Մեծ Ջրանցքի երկայնքով, որը բաժանում է քաղաքը 2 մասի:Հենց այստեղ են գտնվում Վենետիկի լավագույն վայրերը և այստեղ են անցկացվում քաղաքի ամենահետաքրքիր իրադարձությունները:
Սբ. Մարկի տաճարի զանգակատունը կառուցվել է 16-րդ դարում և իր գոյության սկզբում, ներսում գտնվող սենյակները ծառայում էին որպես խոշտանգման բանտախուցեր: Աշտարակը ունի հինգ զանգ, որոնցից յուրաքանչյուրն ունի իր նշանակությունը:
Դոգի պալատի փառահեղ կառույցը Վենետիկի ևս մեկ տեսարժան վայրերից է: Այն կառուցվել է, վերակառուցվել եւ զարդարվել ավելի քան հարյուր տարի: Ի վերջո, այստեղ են ապրել Վենետիկի կառավարիչները, ուստի այդ պալատը բոլորին պետք է ցույց տա Վենետիկի բնակիչների հարստությունն ու մեծությունը: Այժմ պալատում կա թանգարան:

Օր 2-Չեռնոգորիա

Կոտոր (Չեռնոգորիա)

Կոտոր քաղաքը Մոնտենեգրոյում ամենահին քաղաքներից է, որտեղ կան բազմաթիվ տեսարժան վայրեր `գեղեցիկ միջնադարյան փողոցներ, բազմաթիվ եկեղեցիներ, ամրոց պատը, որը երկրորդ խոշորագույն պատն է Չինական Մեծ Պատից հետո և այն շրջապատում է քաղաքը և շրջակա լեռները: Կոտորով շրջայցը հիմնականում սկսվում է 1166 թ. կառուցված Սուրբ Տրիփոնի տաճարի սպիտակ զույգ զանգերի կողքից: Տաճարի շենքը բազմաթիվ երկրաշարժեր ու պատերազմներ է կրել, սակայն ամեն անգամ այն սիրով վերականգնվել է քաղաքի բնակիչների կողմից:
Կոտորում գրեթե բոլոր երթուղիները անցնում են պալատների մոտակայքով: Քաղաքի փողոցներով քայլելիս՝ կարող եք տեսնել 18-րդ դարում կառուցված Արքայազնի պալատը, որտեղ Վենետիկի նահանգապետը ապրել է, նույն ժամանակաշրջանի Գրիգորյան կլանի պալատը, Բիզանտիի, Բուչայի, Բեսկուչայի, Պիմայի և Դրագոյի պալատները:

Օր 3-Ծովափ

Ծովափ

Ամենահայտնի համաշխարհային առողջարանները գտնվում են Միջերկրական ծովի բազմաթիվ ափերին, որոնք ամեն տարի գրավում են միլիոնավոր զբոսաշրջիկներին ամբողջ աշխարհում: Ծովափերին գտնվող գեղեցիկ բնությունը, մեղմ կլիման, հիանալի խոհանոցը, հիանալի լողափերը, անվերջ գնումները, հարուստ մշակութային և պատմական ժառանգությունը դարձնում են հանգիստն այստեղ անմոռանալի:

Օր 4-Միկոնոս

Միկոնոս (Հունաստան)

Միկոնոսը փոքրիկ կղզի է Էգեյան ծովում, որը, շնորհիվ գեղեցիկ լողափերի և տարբեր զվարճանքի ծրագրերի, դարձել է սիրված հանգստի վայր տարբեր երկրների զբոսաշրջիկների համար: Միկոնոսը հանգստավայր է, որը դարձել է լեգենդ: Այս կղզին իդեալական վայր է բոլոր նրանց համար, ովքեր ցանկանում են հանգստանալ և ստանալ շատ հաճելի տպավորություններ: Սա իսկական հունական օլիմպոս է շքեղության սիրահարների համար: Միկոնոսը համարձակորեն կարելի է անվանել երիտասարդների կղզի, որտեղ տոնը երբեք չի դադարում:

Օր 5-Սանտորինի

Սանտորինի (Հունաստան)

Սանտորինի կղզին գտնվում է Էգեյան ծովում, Կրետե կղզուց ոչ հեռու, և Կիկլադայի ամենահայտնի կղզիներից մեկն է: Կղզին ձևավորվել է հրաբխի ժայթքումից հետո, երբ քարացած լավայի մի մասը ջրի տակ է անցել, իսկ մնացած մասը ձևավորվել է կիսալուսնաձև ծովախորշի տեսքով:
Կղզու գլխավոր տեսարժան վայրերից են, իհարկե, ակտիվ հին հրաբուխ Պալեա Կամմենին, ինչպես նաև Սբ Եպիֆանիի եկեղեցին և Սուրբ Գևորգի Մեծ Տաճարը՝ տոնակատարությունների համար նախատեսված սրահով: Նրա տարածքում պահպանվել է 1712 թվականին կառուցված մի գեղեցիկ հին եկեղեցի, որի պատերի մեջ կան եզակի կրոնական արվեստի գործեր: Հինավուրց վանքի առանձնահատկությունն այն է, որ վանքը գտնվում է ամենամեծ լեռան գագաթին, ծովի մակարդակից 565 մ բարձրության վրա: Այստեղից հիանալի տեսարան է բացվում դեպի կղզի, լավ եղանակին դուք նույնիսկ կարող եք տեսնել Կրետե կղզին:

Օր 6-Կորֆու

Կորֆու (Հունաստան)

Ամենագեղեցիկ հունական կղզիներից մեկը՝ Կորֆին գտնվում է Հոնիական ծովի հյուսիս-արևմտյան մասում: Իտալիան կարևոր ազդեցություն է ունեցել կղզու կյանքի վրա: Սրա վկայություններն են բազմաթիվ վենետիկյան ճարտարապետական կառույցները, որոնք հիանալի պահպանվել են մինչ օրերս և Կորֆու կղզու պատմական տեսարժան վայրերն են: Բնակիչների կողմից սիրելի Սուրբ Սպիրիդոն Տրիմիֆունցկի ոաղուց համարվում է Կորֆուի հովանավոր և ըստ պատմության նա փրկել է կղզին սովից, թուրքական զավթիչներից և ժանտախտից:
Կղզու մայրաքաղաքից 10 կմ դեպի հարավ գտնվում է թագավորական պալատը: Շքեղ շենքը կառուցվել է XIX դարում Ավստրիայի կայսրուհի Էլիզաբեթի հրամանով: Չկարողանալով դիմակայել զմրուխտյա կղզու հիանալի գեղեցկությանը, Էլիզաբեթը որոշեց կառուցել շքեղ նստավայր Կորֆուում: Նա այնքան հիացած էր հունական դիցաբանությամբ, որ պալատն անվանեց իր սիրելի հերոս՝ Աքիլեսի պատվին, և շրջապատող այգու հովիտները զարդարեց հին մարտիկի գեղեցիկ արձաններով:

Օր 7-Բարի

Բարի (Իտալիա)

Բարին Իտալիայի խոշոր քաղաքներից և նավահանգիստներից է և Ապուլիա շրջանի մայրաքաղաքն է: Տեղացիները համեմատում են այն Փարիզի հետ, նշելով, որ լիովին նմանության համար բացակայում է միայն ծովը: Բացի այդ, մեծ թվով տեսարժան վայրերը կենտրոնացված են Բարիում, ինչի շնորհիվ այն ավելի գրավիչ է դառնում զբոսաշրջիկների համար: Քաղաքը հաճախ անվանում են մշակութային մայրաքաղաք: Բարիի հին քաղաքը նեղ փողոցներով լաբիրինթոս է: Այս փոքրիկ տարածքում կենտրոնացած են ավելի քան 40 եկեղեցիներ և 120 մասունքներ: Կյանքն այստեղ հիշեցնում է հին իտալական կինո. մայրիկները զբաղված են տնական մակարոնեղեն պատրաստելով հենց փողոցում, տարեց կանայք, խաղաթղթերով խաղում են Մարիամ Աստվածածնի սրբապատկերի առջև, երիտասարդ գանգրահեր պատանիները, գնդակ են գլորում և այս ամենը բավականին արդարացված է:
Շվաբական ամրոցը գտնվում է ռազմավարական վայրում՝ Ապուլյան մայրաքաղաքի կենտրոնում, քաղաքի հին հատվածի և ծովի միջև: Այն միջնադարյան ճարտարապետության վառ օրինակ է և տարածաշրջանում ամենահետաքրքիր և մեծագույն ամրոցներից մեկն է: Կառուցված լինելով նորմանների կողմից, ավերվելով և վերակառուցվելով Ֆրեդերիկ II թագավորի կողմից՝ 1500 թ.-ին ամրոցը ուժեղացվում է բերդապատնեշներով և լայն խրամով միայն երեք կողմերից, քանի որ չորրորդ կողմը պաշտպանված էր ծովով: XIX դարում Շվաբական ամրոցը օգտագործվել է որպես բանտ և ռազմական զորանոց: Այսօր այստեղ գտնվում է Պուգլիի ճարտարապետական և պատմական գանձերի պահպանության վարչությունը, ինչպես նաև գիպսի ձուլման թանգարանը:

Օր 8-Վենետիկ

Google Maps API Key is not set. You can add your Google Maps API Key under Customizer > Misc options panel. If you do not have one yet then create by clicking here.