Tour overview

Դուբայը ոչ միայն տպավորիչ տեսարժան վայրերով լի քաղաք է, այլև աշխարհի ամենաբարձր շենքի՝ Բուրջ Խալիֆայի տունն է: Եթե երբևէ ցանկացել եք արծվի պես ճախրել, ուրեմն պետք է օգտվեք առիթից և մեզ հետ այցելեք Բուրջ Խալիֆա: Այս շենքից բացի, Դուբայում կան շատ տեսարժան վայրեր, որոնք գրավում են զբոսաշրջիկներին, ինչպիսիք են Ջումեյրի մզկիթը, Դուբայի հրաշք այգին, Դուբայ Մոլը իր թեմատիկ զբոսայգով, սառցադաշտով և շատրվաններով, ինչպես նաև Դուբայի օպերան:

19.08-26.08

 

Included

  • (EN) Airfare
  • (EN) Visa
  • Habtoor Grand Beach Resort & Spa
Download pdf brochure

Բուրջ Խալիֆա

Դուբայի նշանավոր շենքը Բուրջ Խալիֆան է, որն ունի 829.8 մետր բարձրություն, աշխարհի ամենաբարձր շենքն է և քաղաքի ամենահայտնի վայրը: 124-րդ հարկում գտնվող դիտակետից ձեր առջև կբացվի քաղաքի զարմանահրաշ տեսարան: Հարթ դիտակետում դուք կարող եք դիտել մուլտիմեդիա ներկայացում ինչպես Դուբայի, այնպես էլ գերարագ վերելակ ունեցող Բուրջ Խալիֆայի մասին, որը ձեզ կտանի դիտակետ 360 աստիճանի դիտումների համար, և մի կողմից ձեր առջև կբացվի անապատը, իսկ մյուս կողմում` օվկիանոսը: Գիշերային այցերը հատկապես սիրված են լուսանկարիչների կողմից՝ Դուբայի քաղաքային լույսերի գեղեցիկ տեսարանների պատճառով: Բուրջ Խալիֆան շրջապատված է ոլոր-մոլոր ճանապարհներ ունեցող հիանալի այգիներով: Կան բազմաթիվ ջրային ատրակցիոններ, այդ թվում ՝ Դուբայի շատրվանը, աշխարհի ամենաբարձր շատրվանը, որը ստեղծվել է Լաս Վեգասի հայտնի Բելաջիո շատրվանների նմանությամբ:

Ջումեյրի Մզկիթ

Ջումեյրի մզկիթը համարվում է Դուբայի ամենագեղեցիկ մզկիթը: Մզկիթը իսլամական ճարտարապետության հիանալի օրինակ է: Այս քարե շինությունը կառուցվել է միջնադարյան Ֆաթիմիդի ավանդույթով՝ երկու մինարեթներով, որոնք ցուցադրում են որմնադրության նուրբ մանրուքները: Այն հատկապես գրավիչ է երեկոյան, երբ լուսավորվում է լուսարձակներով:

Դուբայ Մոլ

Բուրջ Խալիֆայի կողքին գտնվում է Դուբայ Մոլը: Այս զարգացող կենտրոնն անվանել պարզապես առևտրի կենտրոն սխալ կլինի: Այստեղ անցկացրած մի ամբողջ օրն անգամ բավարար չէ այդ ամենը տեսնելու համար: Այս վայրում կգտնեք շատ անելու և տեսնելու բաներ՝ ավելի քան 1200 խանութ և 150 ռեստորան, թեմատիկ այգի, սառցադաշտ, հսկայական փակ ջրվեժ, բացօթյա պարող շատրվան և հսկա Դուբայի Ակվարիում:

Դուբայի Օպերա

2016 թ. կեսերին բացված Դուբայի նորաձև Օպերան հանդիսանում է Դուբայի Օպերայի շրջանի կենտրոնը: Դեպի Դուբայի շատրվան բացվող տեսարանով և գտնվելովԲուրջ Խալիֆայի մերձակայքում, Օպերայի շենքն անպայման կգրավի ձեր ուշադրությունը: Դուբայի օպերայում ամբողջ տարվա ընթացքում անցկացվում են հայտնի երաժշտական ներկայացումներ, համաշխարհային ճանաչում ունեցող օպերային, բալետի և դասական երաժիշտների համերգներ, ինչպես նաև փոքրիկ ներկայացումներ, կատակերգության երեկոներ և համերգներ: Մինչ շենքի հետևի կողմը բարձրանում է դեպի վեր և օգտագործվում է որպես նախասրահ, տաքսիների և մեքենաների կայանատեղին, բեմահարթակը կառուցված են այնպես, որ հեշտությամբ վերափոխվեն երեք տարբեր միջոցառումների համար նախատեսված հարթակների՝ թատրոն, դահլիճ կամ համերգասրահ:
2000 տեղանոց թատրոնի շենքն ինքնին ճարտարապետական վարպետության զարմանահրաշ օրինակ է և Դուբայի նոր տեսարժան վայրերից մեկը՝ իր ժամանակակից ապակե և պողպատե պատերով:

Դուբայի Հրաշք Այգի

Դուբայի հրաշք-այգին ամենամեծ զբոսայգին է: Դուբայում է ստեղծվել աշխարհի ամենամեծ այգին` 2000 քմ մակերեսով, որը տունն է հանդիսանում մոտ 100 միլիոն ծաղիկների համար: Այստեղ ամեն ինչ ծածկված է ծաղիկներով՝ անգլերեն ոճով տնակներից մինչև հողմաղացներ և բեռնատարներ: Այստեղ նույնիսկ կա Բուրջ Խալիֆայի ծաղիկներով տարբերակը: Քայլեք ճանապարհներով և վայելեք գույների բազմազանությունն ու ծաղիկների հիանալի ցուցադրությունները:

Դուբայի Շատրվան

Դուբայի Շատրվանը երաժշտական շատրվան է, որը գտնվում է Բուրջ Խալիֆա արհեստական լճի ափին: Շատրվանի ջուրը օդ է բարձրանում ավելի քան 500 ոտնաչափ բարձրության վրա, որն ուղեկցվում է դասական և ժամանակակից երաժշտությամբ ամբողջ աշխարհից: Շատրվանը բացվել է 2009 թ., բայց 2010 թ. շատրվանների երկարությունն ավելացրել և հասցրել են մինչև 275 մ:

Download pdf brochure

Google Maps API Key is not set. You can add your Google Maps API Key under Customizer > Misc options panel. If you do not have one yet then create by clicking here.

Download pdf brochure