Tour overview

Բարսելոնա-Պենիսսոլա-Վալենսիա-Մադրիդ-Տոլեդո-Սարագոսա – Ֆիգեյրոս – (գինու համտեսում) – Կոստա Բրավա – Բարսելոնա

Իսպանիան հարուստ պատմություն և եզակի մշակույթ ունեցող արտասովոր երկիր է: Հրավիրում ենք ձեզ ծանոթանալու այս զարմանահրաշ և բազմազանություններով լի երկրի հետ: Այստեղ դուք կարող եք զգալ ժամանակակից Մադրիդյան կյանքի ռիթմը, հիանալով Վալենսիայի հոյակապ ճարտարապետությամբ և շրջել Սարագոսայի և Ֆիգեյրոսի փողոցներով:

 

Օր 1

Հանդիպում օդանավակայանում: Ուղևորափոխադրում և գրանցում Բարսելոնայի հյուրանոցում կամ Բարսելոնայի շրջակայքում: Ազատ ժամանակ: Գիշերակաց:
Իզուր չէ, որ Բարսելոնան համարվում է Իսպանիայի մշակութային մայրաքաղաքը, քանի որ այնպիսի մեծություններ, ինչպիսիք են Պիկասոն, Անտոնիո Գաուդին և Սալվադոր Դալին ապրել և աշխատել են այստեղ: Բազմաթիվ ոճեր, դարաշրջաններ և ժանրեր այստեղ միախառնվում են: Բարսելոնայում զբոսաշրջիկների թիվը այնքան մեծ է, որ հնարավոր չէ կարճ ժամանակում ամեն ինչ տեսնել:
Բարսելոնայի հայտնի հետիոտային փողոցը՝ Բուլվար Ռամբլան, սկսվում է Կատալոնիայի հրապարակից և հասնում է մինչև ծովափ, որտեղ հատվում է Կոլումբոսի արձանի հետ: Ըստ հայտնի անգլիացի գրող Սոմերսեթ Մոեմի՝ Ռամբլան աշխարհի ամենագեղեցիկ փողոցն է: Ռամբլայի ձախ կողմում գտնվում է հին քաղաքի սիրտը՝ Գոթական թաղամասը: Այստեղ միջնադարյան փողոցների լաբիրինթոսում պահպանվում է Բարսելոնայի ծննդյան պատմությունը՝ հռոմեկան ժամանակաշրջանից սկսած: Այս տարածքում են գտնվում շատ հին եկեղեցիներ և շենքեր, ինչպես օրինակ Գոթական տաճարը, Սանտա Մարիա դել Մար եկեղեցին, հռոմեական դարաշրջանից մնացած շենքերի ավերակներ:
Բարսելոնայում շատ բան է կապված անվանի ճարտարապետ Անտոնիո Գաուդիի անվան հետ, առանց նրա մասնակցության, մենք չէինք ճանաչի այս հիանալի քաղաքը, որն այժմ Կատալոնիայի մայրաքաղաքն է: Գաուդին իր ողջ կյանքն ապրել է Բարսելոնայում և իր ամբողջ տաղանդն ու ներուժը օգտագործել է իր քաղաքի համար: Ճարտարապետի այսպիսի ստեղծագործությունները, ինչպիսիք են Միլա և Բատլո տները, Գուելի պալատն ու զբոսայգին և, իհարկե, հայտնի Սուրբ Ընտանիքի տաճարը Բարսելոնայի գլխավոր տեսարժան վայրերն են:

Օր 2

Նախաճաշ: Բարսելոնա-Սարագոսա-Մադրիդ: Շրջայց Բարսելոնայի տեսարժան վայրերով՝ Անտոնիո Գաուդիի գլուխգործոցների շուրջ: Ժամը 13-ին ` ուղևորափոխադրում դեպի Մադրիդ և ոտքով կարճատև զբոսանք Սարագոսայի կենտրոնում: Ուշ գիշերկաց:
Սարագոսան հին հռոմեական ավերակների, հիանալի հին եկեղեցիներ, և գեղեցիկ պալատների պատմական և մշակութային գանձարան է, որն իսկապես արժե տեսնել:
Փրկչի տաճարը, որը նաև հայտնի է որպես Լա Սեո, Սարագոսայի գլխավոր հռոմեական կաթոլիկ եկեղեցին է, որը գտնվում է Պլասա Դելասեո հրապարակում: Նուեստրա Սենյորա դել Պիլար Բազիլիկան Սարագոսայում գտնվող հռոմեական կաթոլիկ եկեղեցի է, որը Մարիամ Աստվածածնին նվիրված առաջին եկեղեցին է պատմության մեջ: Քաղաքի բնակիչների համար սիրված հանդիպման վայրն է Պլազա դել Պիլարը` Սարագոսայի հրապարակներից մեկը և քաղաքի մեծագույն փառատոների և մշակութային միջոցառումների անցկացման վայրը: Այստեղ են գտնվում նաև Սարագոզայի մի քանի տեսարժան վայրեր, որոնց կողքով զբոսաշրջիկները չեն կարող անտարբեր անցնել:
Սարագոսայի Հռոմեական Պատերը՝ քաղաքի ամենահին զբոսաշրջային վայրերից մեկն է: Այս հնագույն պատերը կառուցվել են դեռևս 3-րդ դարում, երբ Սարագոսան հին Հռոմի ծաղկուն գաղութն էր՝ հայտնի Կեսարագուստա անունով:

Օր 3

Մադրիդ: Նախաճաշ: Շրջագայություն Տոլեդոյում, շրջայցեր Տոլեդոյի հին կենտրոն, մայր տաճար և սինագոգեր: Ճաշ: Ազատ ժամանակ: Ցանկացողները կարող են այցելել Պրադո կամ Սեգովիա թանգարանները, մասնակցեն Ֆլամենկոյի ներկայացմանը: Ընթրիք: Գիշերակաց:
Շքեղ թագավորական Մադրիդը համարվում է տուրիզմի կենտրոններից մեկը: Ամեն տարի միլիոնավոր օտարերկրացիներ են այցելում այս քաղաք: Իսպանիայի մայրաքաղաք մեկնելը ճանապարհորդություն է դեպի նրբագեղ ճարտարապետության և արվեստի աշխարհ:
Տոլեդոն Իսպանիայի ամենագեղեցիկ քաղաքներից է, որը կոչվում է «երեք մշակույթի քաղաք»: Այս պատմական կենտրոնում դուք կարող եք տեսնել հոյակապ հին քարե շինություններ, եկեղեցիներ, վանքեր, պալատներ, ամրոցներ, սինագոգներ: Հին Տոլեդոյի միջնադարյան տանիքների մոտ վեր է խոյանում Սուրբ Մարիայի տաճարը, որը կաթոլիկ եկեղեցու հանդեպ հավատքի և զորության խորհրդանիշն է: Այցելեք նաև տաճարի թանգարանները և արվեստի պատկերասրահը:

Օր 4

Տոլեդո-Մադրիդ, նախաճաշ: Այցելություն Իսպանիայի մայրաքաղաքի տեսարժան վայրերը՝ Կոլումբուսի և Իսպանիայի հրապարակ, Ռեկոլետա և Կաստելիանո պողոտա, Պրադո պողոտա, Լաս Վենտաս հուշարձանային համալիր, Դեբոտ տաճար: Ազատ ժամանակ՝ ցանկացողների համար հավելյալ վճարով էքսկուրսիա դեպի Էսկորիալ, զոհվածների հովիտ և Թագավորական պալատ: Ոտքով շրջագայության հին Մադրիդում՝ Պուերտա դել Սոլ հրապարակում, Մայոր և դե լա Վիլա հրապարակում, Օպերա, Պլազա Օրիենտե, Սաբատինին Գարդեն, Գրան-Վի փողոց: Ընթրիք, գիշերակաց
Իսպանիայի հրապարակը շրջապատված է մետրոպոլիտենի ամենագեղեցիկ ու խորհրդավոր շենքերով, ինչպիսիք են Մադրիդյան աշտարակը, Կասա Գայառդոյի տունը, Միգել Սերվանտեսի հուշարձանը:
Կոլումբոս հրապարակը Մադրիդի ամենագեղեցիկ և ամենամեծ հրապարակներից մեկն է: Մինչև 1893թ. այն կրել է Սբ. Հայմեյի անունը և վերանվանվել է Կոլումբոսի Ամերիկան հայտնաբերելուն նվիրված 400 ամյակի տոնակատարությունից հետո: Հրապարակը կարծես սահման է հանդիսանում Մադրիդի հին, պատմական թաղամասերի և նոր թաղամասերի միջև:
Դեբոդ տաճարը հին եգիպտական տաճար է, որը Եգիպտոսի իշխանությունը նվիրել է Իսպանիային և այն հետագայում տեղափոխել են Մադրիդ: Դեբոդը Եգիպտոսի հին ճարտարապետության հազվագյուտ գործերից մեկն է, որը կարելի է տեսնել Եգիպտոսի սահմաններից դուրս և միայն Իսպանիայում:

Օր 5

Նախաճաշ Մադրիդում: Ուղևորափոխադրում դեպի Վալենսիա՝ «Պաելլիի» և ցիտրուսի հայրենիք: Ծանոթություն Վալենսիայի համայնքի մայրաքաղաքի, նրա պատմական կենտրոնի հետ և այցելություն «ճենապակյա քաղաք» իր հայտնի «Լլադրո» գործարանով, որտեղ ներկայացված են լավագույն կոմպոզիցիաները եւ ստեղծագործությունները, ինչպես նաև ցուցադրվում են դրանց ստեղծման գործընթացը: Գիշերակաց:
Վալենսիան գտնվում է Միջերկրական ծովի ափին, և նման է մի մեծ խճճանկարի՝ հավաքված բազմաթիվ տարբեր կտորներից: Վալենսիայի Լլադրո ճենապակու գործարանում շրջագայության ընթացքում մանրամասն ներկայացվում է ճենապակյա գլուխգործոցների ստեղծման արվեստը: «Ճենապակյա քաղաքում» դուք կիմանաք Լլադրո ապրանքանիշի պատմությունը, կայցելեք ճենապակու թանգարան և խանութ: Գործարանի շրջելիս կտեսնեք համաշխարհային ճանաչում ունեցող դիզայներների, քանդակագործների, արվեստագետների համատեղ աշխատանքի արտադրանքները: Լլադրո գործարանի բոլոր աշխատանքները 90 տոկոսով կատարված են ձեռքով:

Օր 6

Նախաճաշ Վալենսիայում: Ուղևորափոխադրում դեպի Կոստա Բրավա: Ճանապարհին կանգ ենք առնում և այցելում ենք հմայիչ Պենիսկոլա, որը միջնադարյան քաղաք է նարնջագույն ծովափին՝ Պապա Լունա ամրոցով: Գրանցում Լյորետ դե Մար քաղաքի հյուրանոցում: Ճաշ: Երեկոյան շրջագայություն Լլյոր դե Մարով: Գիշերակաց: Ուշադրություն. Նոյեմբեր-մարտ ամիսներին Պենիսկոլայում կանգ առնելը կարելի է փոխարինել Վալենսիայի Գիտության եւ արվեստի Քոլեջով (արտաքին տեսք՝ առանց տոմսերի): Եթե «Լիադրոո» գործարանի թանգարանը փակ է, ապա այն հնարավոր է փոխարինել գեղարվեստի կամ Կերամիկայի թանգարանով (ընկերության հայեցողությամբ):
Դուք երբևէ եղե՞լ եք նարնջե դրախտում: Եթե ոչ, ապա այցելեք Պենիսկոլա քաղաքը: Այնուամենայնիվ այս հանգստավայրում կան ոչ միայն նարնջի ծառեր. Պենիսկոլան համարվում է մի վայր, որտեղ դուք կարող եք տեսնել արմավենու ծառուղիներ, փառահեղ ամրոցներ, շրջակա միջավայրի յուրահատուկ գեղեցկությունը, որը քաղաքը դարձնում է առավել հմայիչ:
Պենիսկոլա քաղաքը լցված է միջնադարյան ոգով: Քաղաքի գլխավոր տեսարժան վայրերից է Պապա Լունայի ամրոցը, որը կառուցվել է տամպլիերների կողմից: Երկար ժամանակ դա եղել է Կարդինալ Բենեդիկտ XIII- ի տունը, ով հետագայում դարձավ Հռոմի Պապը: Մարդիկ Հռոմի Պապին կոչում էին Պապա Լունա, որից էլ ամրոցը ստացել է իր անունը: Բայց ամենակարեւորն այն է, որ ամրոցը զբոսաշրջիկներին գրավում է իր առեղծվածներով:

Օր 7

Նախաճաշ Ֆիգեյրոսում, գինու համտեսում: Այցելեք աշխարհի ամենահայտնի կատալոնացու և ամենահարուստ արվեստագետի ծննդավայրը: Էքսկուրսիա դեպի Սալվադոր Դալիի թատրոն-թանգարան, Ֆիգեյրոսում, կանգ առնելով միջնադարյան Ժիրոնա քաղաքում: Իսպանական գինիների համտեսում: Ճաշ: Գիշերակաց:
Ֆիգեյրոսը ֆրանսիական սահմանից ոչ հեռու հարուստ կատալոնական քաղաք է: Այն հայտնի է անվերջ խաղողի այգիներով և այստեղ կան բազմաթիվ գինեգործական ձեռնարկություններ: Այս քաղաքը փառավորել է լեգենդար նկարիչ Սալվադոր Դալիին, ով ծնվել է հենց այս քաղաքում: Այսօր այստեղ է Սալվադոր Դալիի թատրոն-թանգարանը, որտեղ պահվում է նրա մոխիրը: Այս շենքի արտաքին տեսքն արդեն իսկ սյուրռեալիստական է: Եվ հենց այստեղ է գտնվում Մեյ Ուեստի դեմքով հայտնի սենյակը:

Օր 8

Նախաճաշ, ուղևորափոխադրում դեպի օդանավակայան:

Google Maps API Key is not set. You can add your Google Maps API Key under Customizer > Misc options panel. If you do not have one yet then create by clicking here.