Tour overview

Անգլիա-Շոտլանդիա-Ուելս

Մեծ Բրիտանիան մեծ զբոսաշրջային գրավչություն  ունեցող երկիր է: Մեր շրջագայության ընթացքում դուք կտեսնեք, որ Մեծ Բրիտանիան երկար և հուզիչ պատմություն ունեցող և հարուստ մշակութային ժառանգություն ունեցող երկիր է: Մարդիկ ամբողջ աշխարհից գալիս են այս երկիր՝ տեսնելու համալսարանական Քեմբրիջ քաղաքը, Լոխ Նեսը և նրա լեգենդար հրեշին, արքայական նստավայրը, Ստրատֆորդ-Ավոնի բազմաթիվ ամրոցները, որտեղ ծնվել է Շեքսպիրը:

Օր 1

Ժամանում Լոնդոնի Հիթրոու օդանավակայան: Հանդիպում էքսկուրսավարի հետ: Փոխադրում հյուրանոց: Եթե ժամանում եք նշվածից տարբերվող չվերթով, մենք առաջարկում ենք օգտագործել անհատական փոխադրումը: Այս ժամանակակից հյուրանոցը գտնվում է Հիթրոու օդանավակայանից 10 րոպե հեռավորության վրա և Ֆելթեմ երկաթուղային կայարանի դիմաց (25 րոպե հեռավորության վրա Լոնդոնի կենտրոնից կամ Վինձորից): Հյուրանոցից հանգիստ կարող եք հասնել Հիթրոու օդանավակայան և Լոնդոնի կենտրոն:

Օր 2

Նախաճաշ հյուրանոցում, հարմարավետ ավտոբուսով ուղևորություն Անգլիայի հյուսիսում գտնվող Քեմբրիջ քաղաք, որը Անգլիայի ամենահին համալսարանական քաղաքներից մեկն է: Էքսկուրսավարի հետ զբոսանք քաղաքի գլխավոր փողոցով, որտեղ գտնվում է Թագավորական քոլեջը, որը հայտնի է իր մատուռով, ինչպես նաև Թրինիթի քոլեջը, որի բակում էլ խնձորը ընկել է Իսահակ Նյուտոնի վրա, ինչն էլ հանգեցրել է տիեզերական ձգողականության օրենքի ձևավորմանը: Ազատ ժամանակ կարող եք նավակով անմոռանալի զբոսանք կատարել Քեմ գետի երկայնքով, տեսնել Մաթեմատիկական կամուրջը՝ առաջին կամուրջը, որը կառուցված է առանց մեխերի և պտուտակների, և հիանալ մյուս քոլեջների գեղեցիկ բակերով: Այցելություն Չաթսուորթ Հաուս, որը գտնվում է Դերբշիրում: Չաթսուորթ Հաուսը Անգլիայի ամենահիասքանչ «գանձարաններից» մեկն է, որը դարեր շարունակ ծառայում է որպես Դևոնշիր Դուքսերի հիմնական նստավայր:

Հիմնադրվելով 1441-ին Հենրի VI- ի կողմից, Ռոյալ Քոլեջը արժանի է այցելության իր ընդարձակ մարգագետնի համար, որը հասնում է գետի մոտ: Քոլեջի հայտնի շրջանավարտներն են՝ գրող Հորաս Ուոլպոլը, բանաստեղծ Ռուպերտ Բրուքը և տնտեսագետ Լորդ Քեյնեսը: Այստեղ է նաև տեղակայված Թագավորական քոլեջի մատուռը, որը հայտնի է 12 բաժիններ ունեցող ուղղահայաց ինտերիերով:
Չաթսուորթ Հաուսը Անգլիայում բարոկկո ոճի հազվագյուտ օրինակ է, որն առանձնանում է ճարտարապետական և դեկորատիվ լուծումներով՝ մրցակցելով Բլենհայմ պալատի և Հովարդ ամրոցի հետ:
Սերնդե սերունդ Դեվոնշիրի դքսերը իրենց նստավայրում անընդհատ ավելացրել են արվեստի անգին գործեր: Երկրորդ աշխարհամարտից հետո պարզվեց, որ կալվածքը խրված է միլիոն ֆունտ պարտքի մեջ, և հավաքածուի զգալի մասը աճուրդի հանեցին: Ներկայումս Չաթսուորթ Հաուսը ֆինանսավորվում է զբոսաշրջիկների ներգրավմամբ և տարածքը վարձով տալիս են կինոնկարների և հեռուստասերիալների նկարահանումների համար (վերջերս այստեղ նկարահանվել են <<Հպարտություն և Նախապաշարմունք>>, <<Դքսուհի>>, <<Գայլի թագը>> ֆիլմերը):

Օր 3

Նախաճաշ հյուրանոցում: Ուղևորություն Յորք՝ միջնադարյան Անգլիայի ամենահիասքանչ տաճարային քաղաքը, որը նաև եղել է Վիկինգների քաղաքը՝ կառուցված Հռոմեական կայսրության հյուսիսային նահանգի մայրաքաղաքի ավերակների վրա: Այն հայտնի է իր գլխավոր տաճարով, որը Հյուսիսային Եվրոպայի վաղ գոթական եկեղեցիներից ամենամեծն է և արվեստի հոյակապ գանձերի պահեստ է: Դուք կզբոսնեք 11-րդ դարում կառուցված Յորքի պատերի շուրջ, ինչը նման է միջնադարյան մշակույթի թանգարանով ճանապարհորդելուն և նաև կքայլեք հայտնի Շեմբլս փողոցով: Կարող եք այցելել նաև Վիկինգների թանգարան և Քլիֆորդ Թաուրսը, որտեղ հրեաների հետապնդման ժամանակ ավելի քան 100 մարդ ողջ-ողջ այրվել է: Այցելություն Անգլիայի հյուսիսում գտնվող Ալնուիք ամրոց, որը մոտ է Շոտլանդիայի հարավային սահմաններին և Նորթանբերլենդ դքսության հիմնական նստավայրն է: Պաշտոնական սահմանով Շոտլանդիա տեղափոխվելը տեղի է ունենում հսկայական պարկապզուկի կողքով որի մոտ, ավանդույթի համաձայն, պետք է կանգնած լինի պարկապզուկահարը, ով պահպանում է հին Ալբի անձեռնմխելիությունը:

Քաղաքի գլխավոր խորհրդանիշը Մայր տաճարն է, որի շինարարությունը սկսվել է 13-րդ դարում և տևել է ավելի քան 400 տարի: Այն կառուցել են փոքր քրիստոնեական եկեղեցու տեղում և տաճարի երկարատև շինարարության պատճառով այն ճարտարապետական տարբեր ուղղությունների խառնուրդ է: Վիկինգները մեծ ազդեցություն են ունեցել քաղաքի պատմության և զարգացման վրա և այսօր բրիտանական կղզիների համար այդ դժվարին ժամանակների մասին պատմում է Յորիկ-Վիկինգ Կենտրոն կոչվող թանգարանը:
Հայտնի շենքերից է Քլիֆֆորձ ամրոցը, որի աշտարակներից կարող եք տեսնել քաղաքի համայնապատկերը: Ամրոցի մի քանի սրահներ առանձնացված են պատմական իրերի հավաքածուները պահելու համար:
Նորթամբերլենդը խոստացված դրախտ է ամրոցների բոլոր սիրահարների համար: Հյուսիսային այս շրջանում մեկ տասնյակից ավելի տպավորիչ ամրոցներ կան: Եվ այս ամենը կառուցել են Անգլիայի և Շոտլանդիայի միջև դարավոր լարված դիմակայության պատճառով:
Հարի Փոթերի ֆիլմերի որոշ տեսարաններ նկարահանվել են դղյակում, դեռ ավելին՝ հենց այս ամրոցն է դարձել Հոգվարթս ամրոցի նախատիպը:

Օր 4

Նախաճաշ հյուրանոցում: Շրջագայություն Էդինբուրգում, այցելություն Շոտլանդիայում բրիտանական միապետների պաշտոնական նստավայր՝ Հոլիրուդհաուս պալատ: Էդինբուրգի ամրոցի մերձակայքում գտնվում է մռայլ ստորգետնյա քաղաք՝ Մերի Քինգի նախկին նրբանցքը, որտեղ բոլոր բնակիչները մահացել են 1645 թվականի ժանտախտի ժամանակ: Օրվա երկրորդ կեսին ազատ ժամանակ է և կարող եք այցելել թանգարաններ, պատկերասրահներ, խանութներ: Երեկոյան, հավելյալ վճարով կարող եք ներկա գտնվել ամենատարածված շոտլանդական շոուին՝ «Շոտլանդական երեկո» , որտեղ կարելի է համտեսել ավանդական բաղադրատոմսերի համաձայն պատրաստված ազգային ուտեստներ: Վերադարձ հյուրանոց:

Հոլիրուդհաուս պալատը Շոտլանդիայում Նորին Մեծություն թագուհու պաշտոնական նստավայրն է: Բարոկկո ոճով կառուցված Հոլիրուդհաուսը գտնվում է հայտնի Ռոյալ Մայլի վրա: Պալատը, ինչպես Էդինբուրգի շատ հին շենքեր, սերտորեն կապված է Շոտլանդիայի պատմության հետ: Նա առավելապես հայտնի է նրանով, որ այստեղ ապրում էր շոտլանդական թագուհի Մարիան: Նրա կառավարման տարիները բուռն էին և ուղեկցվում էին դավադրություններով և սպանություններով: Օրինակ՝ Մարիան տեսել է, թե ինչպես իր խանդոտ ամուսինը՝ լորդ Դարնլին սպանում թագավորական քարտուղար Ռիցիոյին: Շոտլանդական թագավորների պալատում պահվում են նրանց դիմանկարները, ներառյալ մռայլ, ամբարտավան Ստյուարտների դիմանկարները: Այստեղ ցուցադրված է նաև շոտլանդական թագավորների հնագույն զինանշանը՝ գավազանը, թագը և թուրը, որը զարդարված է թանկարժեք քարերով: Թագավորական զինանշանի կողքին դրված է «ճակատագրի քարը», որի վրա թագադրվել են առաջին շոտլանդական թագավորները: Ըստ լեգենդի՝ քարն ունի յուրահատուկ շնորհ. այն ի վիճակի է տարբերակել իրական միապետին կեղծ հավակնորդից և այս դեպքում քարը կոտրվում է՝ սարսափելի ձայն հանելով:
Մերի Քինգի փակուղին Էդինբուրգի մի մասն է, որը 17-րդ դարի վերջին Բրիտանիայում բռնկված ժանտախտի համաճարակի ժամանակ, վարակված մարդկանց համար մեկուսարան էր: Մեծահասակներին և երեխաներին ուղարկում էին այստեղ, թողնելով, որ նրանք մահանան: Կա մի լեգենդ, ըստ որ մի փոքրիկ աղջկա՝ Էնիի ուրվականը թափառում է տեղի փողոցներով 1645 թվականին ժանտախտով վարակվելուց հետո, երբ ծնողները նրան ուղարկել էին այստեղ մահանալու: Դատարկ տներ բնակեցնելու փորձերն անհաջող էին՝ չնայած Հին քաղաքում բնակարանների հսկայական պակաս կար, բայց նոր վարձակալները վախից հեռացան այս վայրից՝ ասելով, որ գիշերները սարսափելի տնքոցներ են լսում և տեսնում են նախկին բնակիչների գունատ դեմքերն ու դեպի նրանց մեկնած ձեռքերը:

Օր 5

Նախաճաշ հյուրանոցում: Մեկնում հյուրանոցից Պերտշիրի ազգային պարկի միջով, որը հայտնի է իր զարմանահրաշ կենդանական աշխարհով: Այցելություն Սքոուն պալատ Մենսֆիլդի կոմսերի ծննդավայրն ու նստավայրը, որը հին ժամանակներում ծառայել է որպես Շոտլանդիայի առաջին միապետների թագադրման վայր: Մի ժամանակ այստեղ էր գտնվում <<ճակատագրի քարը>>: Այցելություն Բլեր դղյակ` Շոտլանդիայի միակ սպիտակ ամրոցը, որն իր մեջ պարունակում է զենքերի, ճենապակու, ասեղնագործությունների զարմանալի հավաքածուներ: Ճաշից հետո դուք կարող եք զբոսնել հոյակապ զբոսայգում, որտեղ գտնվում են Թագավորության ամենամեծ ծառերը: Ուղևորափոխադրում վիսկիի գործարան՝ Բլեր Աթոլ, ծանոթացում արտադրության հետ, պահեստի այցելություն և ածիկով բրենդային վիսկիի համտեսում: Ուղևորություն Շոտլանդիայի հյուսիս: Շոտլանդիայի հյուսիսում գտնվող հյուրանոցում կացություն:

Սկոուն պալատը այժմ պատկանում է կոմս Մeնսֆիլդին: Տասնհինգ դար առաջ այն պիկտերի մայրաքաղաքն էր և հին Կելտական եկեղեցու կենտրոնը: Ներկայումս այն հարուստ զարդարանքներ ունեցող ամենաշատ այցելվող պալատներից մեկն է: Պալատի սրահներում ամենուր Մենսֆիլդի նախնիների և այժմ այնտեղ ապրողների դիմանկարներն են և դարերի ընթացքում բոլոր տեսակի արվեստի գործերի եզակի հավաքածուները: Այս պալատը շոտլանդական թագավորների թագադրման վայրն է եղել: Վերջին թագավորն, ով այստեղ թագադրվել է 1651 թվականին Չարլզ II էր:
Շոտլանդիայի ամենագեղեցիկ ամրոցներից մեկը Բլեր դղյակն է, որը գտնվում է Պերտշիրի կոմսությունում: 18-րդ դարի կեսերին՝ Գեորգինյան ժամանակաշրջանում, ամրոցն ամբողջովին վերակառուցվեց և մռայլ միջնադարյան շենքից վերածվեց նրբագեղ տան: Վիկտորիա թագուհու դարաշրջանում, ճարտարապետներ Դեյվիդ Բրյուսի և Ուիլյամ Բյորնի գլխավորությամբ, ամրոցը նորից վերակառուցվեց: Գեորգինյան ժամանակաշրջանում անհետացած զենքերն ու զարդարանքները վերադարձվեցին և կառուցվեց հոյակապ պարահանդեսային սրահ, որը պահպանվել է մինչ օրս: Այսօր այն ևս ծառայում է պարահանդեսների, հանդիպումների և բանկետների անցկացման համար: Այցելուների թույլատրվում է մուտք գործել ամրոց և մուտքը դեպի ամրոց և պարտեզ անվճար է:

Օր 6

Նախաճաշ հյուրանոցում: Ճանապարհորդություն Շոտլանդիայի լեռնաշխարհում: Այս օրը կուղևորվենք Մեծ հովիտ և կտեսնենք խորհրդավոր Լոխ Նես լիճը, կայցելենք XIV դարի հոյակապ ամրոց՝ Կոդորը: Ըստ Շեքսպիրի այստեղ է եղել Մակբեթ թագավորի նստավայրը: Հետաքրքիր է նաև այն, որ Կոդորը աշխարհի միակ ամրոցն է, որը կառուցվել է ծառի և Գլենկոյի «արցունքների ձորի» շուրջ, որտեղ Քեմփբելի կլանը դաժանաբար հաշվեհարդար է տեսնում Մակդոնալդ կլանի առաջնորդի, ինչպես նաև նրա կնոջ ու երեխաների հետ: Այնուհետև անցնելով Ռանոխ Մուրի շրջանով կհասնենք սահմանամերձ Գրետնա Գրին գյուղակ, որը հայտնի է աշխարհում իր դարբնոցով, միակ վայրը, որտեղ սիրահարները կարող էին օրինական ամուսնանալ առանց ծնողների համաձայնության: Այստեղ է գտնվում նաև հայտնի Տարտանների (ազգային տարազ) խանութը, որտեղ առաջին անգամ հայտնվեց Լեդի Դիանայի հիշատակին նվիրված տարտանը: Կացություն Գրետնա Գրինի հյուրանոցում:

Միջնադարյան Կոդոր կալվածքը տեղակայված է շոտլանդական նավահանգստային քաղաք Ինվերնեսից 26 կմ արևելք և Նաիրն քաղաքից մոտ 13 կմ հարավ-արևմուտք: Ամրոցը չի վերածվել միջնադարյան մեկ այլ անտարբեր շենքի, ինչպես դա եղավ նրա մասամբ պահպանված «եղբայրների» հետ: Ընդհակառակը, այս ամրոցը գեղեցիկ և հարմարավետ մեծ պալատ է, որը դեռևս մնում է Կոդոր ընտանիքի տունը: Սկզբում բաղկացած լինելով միայն մեկ մեծ աշտարակից՝ Կոդոր ամրոցը հետագա դարերում ավելի ընդարձակվեց, դրանում հայտնվեցին նաև 17-րդ դարից մինչև 19-րդ դար ընկած ժամանակահատվածում պատրաստված լրացուցիչ շինություններ:
Ամրոցի հետաքրքիր առանձնահատկությունն այն է, որ այն կառուցվել է փոքր փշատերևի վրա, որի մնացորդները դեռևս կարելի է տեսնել աշտարակի ստորգետնյա հարկում, որը նախկինում բանտ էր: Ժամանակակից գիտական ուսումնասիրությունները ցույց են տվել, որ ծառը կտրվել է 1372 թ.-ին, և սա հուշում է, որ ամրոցի կառուցումը սկսվել է մոտավորապես նույն ժամանակ:

Օր 7

Նախաճաշ հյուրանոցում: Անցնելով Անգլիայի ամենաշատ այցելվող ազգային զբոսայգով՝ Լեյք Դիստրիկտով կհասնենք Չեստեր քաղաք, որը հայտնի է իր սև և սպիտակ տներով: Շրջայց քաղաքով զբոսավարի հետ: Ուղևորություն դեպի Ուելս՝ դեպի ամենամեծ ազգային պարկի՝ «Սնոուդոնիա»-ի սահման: Լլանգոլեն քաղաքի հյուրանոցում գիշերակաց:

Չեսթեր նահանգի Չեստեր քաղաքը հայտնի է պատմական հուշարձանների հսկայական թվով, ներառյալ միջնադարյան քաղաքի հոյակապ պատերը: Չեստերի արմատները սկսվում են հռոմեական ժամանակներից, բայց վիկինգները, դանիացիները, սաքսոնացիները, շոտլանդացիները և նորմանները նույնպես տարբեր ժամանակներում բնակություն են հաստատել այստեղ: Քաղաքի վրա ամենամեծ ազդեցությունը, այնուամենայնիվ, ունեցել է նրա ծովային առևտուրը 12-րդ դարից մինչև 14-րդ դարերը, ինչը նրան բերեց առևտրային և մշակութային բարգավաճում:
Հիմնականում կառուցված լինելով կարմիր ավազաքարից՝ Չեստերի պատերը հաջորդում են հին հռոմեական պատերին, բացառությամբ գետի մոտակայքի հատվածին: Հենց այստեղ էր, որ 1645-ին Չարլզ I- ը ականատես եղավ իր զորքերի պարտությանը Ռոտոն Մուրում Անգլիայի քաղաքացիական պատերազմի ժամանակ (աշտարակը ունի քաղաքացիական պատերազմին նվիրված փոքր թանգարան, և կոնֆլիկտի ապացույցները դեռ կարելի է տեսնել պատի մոտակայքում):

Օր 8

Նախաճաշ հյուրանոցում: Ճանապարհորդություն Հյուսիսային Ուելսում՝ այցելելով Սնոուդոնիա ամենամեծ ազգային պարկը, որը զբաղեցնում է Ուելսի հյուսիս-արևմուտքում գրեթե 1350 քառակուսի կիլոմետր տարածք, որտեղ տեղակայված են Բրիտանիայի առավել տպավորիչ սարերն ու անապատները: Նրա մարգարիտը Սնոուդոնն է՝ Ուելսի ամենաբարձր լեռը, ըստ լեգենդի, այստեղ է Արթուր արքայի կողմից սպանված հսկան գտել իր հանգրվանը: Ուելսյան մեկ այլ լեգենդ ասում է, որ Սնոուդոնիայի լճերից մեկում է, որ լեգենդար արքա Արթուրի թուրը՝ Էկսկալիբուրը, ապահով կերպով թաքնված է: Դուք կայցելեք նաև Ուելսի հնագույն մայրաքաղաք Կարնարվոնը և Կարնարվոնի ամրոցը, որն ունի վիթխարի ութանկյուն աշտարակներ և պատեր՝ հրակնատներով, որոնք կառուցել էին Էդվարդ I հրամանով, որպեսզի ցույց տան 13 դարում այս ամրոցում թագադրվող Ուելսի արքայազների ուժը: Վերադարձ հյուրանոց:

Սնոուդոնիան ազգային պարկ է, Ուելսի առաջին ազգային պարկը և Մեծ Բրիտանիայի առաջին երեք զբոսայգիներից մեկը՝ Ռոկիի Դիստրիկտից և Լեյք Դիստրիկտից հետո: Այն գտնվում է Հյուսիսային Ուելսում: Սնոուդոնիա անունը գալիս է Սնոուդոն լեռան անունից` Ուելսի ամենաբարձր լեռը (1085 մ), սկզբում այն ընդգրկում էր միայն լեռան շրջակայքը, բայց 1951 թվականին ազգային պարկի կառուցմամբ ամբողջ այգին սկսեցին այսպես կոչել:
Կարնարվոնը Ուելսի հնագույն քաղաք է, որը գտնվում է Մենայ նեղուցի ափին, որը բաժանում է Ուելսի ափերը Անգլսի կղզուց: Առաջին մարդիկ այստեղ բնակություն են հաստատել մեր թվարկությունից առաջ: Հռոմեացիների գալուց առաջ Օրդովյան ցեղն ապրում էր այս հողերում: Հռոմեացիները այստեղ կառուցեցին բերդ, որը Բրիտանիայից դուրս գալուց հետո վերածվեց ավերակների: Նորմաններն այստեղ կառուցեցին ամրոց, որի շուրջն էլ ձևավորվեց քաղաքը: Կարնարվոն ամրոցը Եվրոպայի ամենամեծ ամրոցներից մեկն է՝ Էդվարդ I թագավորի ամենամեծ կառույցը, որն ամբողջ Ուելսը շղթայել է ամրոցների և պալատների «երկաթյա օղակով»: Այս օղակը ներառում է նաև այնպիսի հայտնի դղյակներ, ինչպիսիք են Բոմարիսը, Հարլեխը և Քոնվին: Ամրոցի տարբերակիչ առանձնահատկությունն է ինը բազմաբնույթ աշտարակները, որոնցից յուրաքանչյուրն ունի իր անունը:

Օր 9

Նախաճաշ հյուրանոցում: Տեղափոխություն Անգլիա: Այցելություն Ուորվիքի ամրոց, որը 1978 թվականից ի վեր Մադամ Տյուսոյի մասնաճյուղն է, որտեղ ստեղծել են մի շարք բարձրորակ մոմե արձանիկներ, որոնց թվում են թագավոր Հենրի VIII- ը և նրա 6 կանայք: Ամրոցի զինանոցում պատերից կախված են զենքերի ամբողջական հավաքածուներ և առանձին զենքեր, ներառյալ Օլիվեր Քրոմվելի սրածայր սաղավարտը: Ուղևորություն Ստրատֆորդ քաղաք, որը Վիլյամ Շեքսպիրի ծննդավայրն է, որը Լոնդոնից հետո երկրորդն տեղն է գրավում մշակութային հուշարձաններով հետաքրքրված զբոսաշրջիկների համար: Ստրատֆորդ-Էյվոնի տեսարժան վայրերով շրջագայություն: Այցելություն Շեքսպիրի կենտրոն: Տեղափոխություն Լոնդոն: Կացություն Լոնդոնի կենտրոնում գտնվող հյուրանոցներից մեկում:

Ուորվիք ամրոցը վստահաբար կարող ենք անվանել Անգլիայի ամենագեղեցիկ դղյակը: Այն գտնվում է կենտրոնական մասում, Ստրատֆորդ-Էյվոնից ոչ հեռու՝ Ուիլյամ Շեքսպիրի հայրենի քաղաքից: Ամրոցի կառուցումը սկսվեց նորմանների կողմից Մեծ Բրիտանիայի նվաճումից շատ առաջ: Ըստ ժամանակագրության, այն հիմնադրվել է 914 թվականին՝ սաքսոնական թագուհի Էթելֆիլդի կողմից, ով Էթելրեդ թագավորի այրին էր: Սաքսոնական ժամանակաշրջանի շատ ամրոցների պես այն փայտից էր: Երկու տասնամյակ անց նորմանների նվաճումից Ուորվիկը ամբողջովին վերակառուցվեց, բայց նույնիսկ այդ ժամանակ նրա ամրությունները մնացին փայտից և հողից: Ամրոցի կենտրոնը բարձր զնդան-աշտարակ էր: 12-րդ դարից ի վեր Ուորվիք ամրոցը պատկանում էր կոմս Ուորվիքի հզոր ընտանիքին: Նրանք էին, որ 1260թ-ին սկսեցին ամրոցը վերակառուցել քարից:
Ստրատֆորդ Էյվոնը պատմական քաղաք է Մեծ Բրիտանիայի Ուորքշիր կոմսությունում, որը գտնվում է Էյվոն գետի ափին և հայտնի է որպես անգլիացի հայտնի դրամատուրգ և բանաստեղծ Ուիլյամ Շեքսպիրի ծննդավայր: Քաղաքը համարվում է երկրի ամենատարածված տուրիստական վայրերից մեկը: Ստրատֆորդ-Էյվոնում կարող եք այցելել Շեքսպիրի տուն-թանգարանը, որը գեղեցիկ երկհարկանի փայտյա-աղյուսե համալիր է, ինչպես նաև կարող եք այցելել Էն Հեթավեյի քոթեջը, ով Շեքսպիրի կինն էր, Նեշի տունը, որն այսպես է կոչվում Թոմաս Նեշի՝ Շեքսպիրի թոռնուհու առաջին ամուսնու անունով:

Օր 10

Նախաճաշ հյուրանոցում: Ավտոբուսով շրջագայություն Լոնդոնում: Հնարավորություն կունենաք ծանոթանալ Լոնդոնի տարբեր մասերի հետ, տեսնել նրա հիմնական տեսարժան վայրերը, ինչպիսիք են Թաուերը, պառլամենտի շենքը, Բիգ Բենը, Բուքինգհեմյան պալատը, հայտնի Պիկկադիիլյան փողոցը, Թրաֆալգարյանը հրապարակ և այլն: Շրջայցը կլինի հետաքրքիր և տեղեկատվական իրադարձություն և կհիշեք այն երկար տարիներ: Շրջայցի ավարտին ավտոբուսով շրջագայություն դեպի Վինձոր ամրոց (գլխավոր մասնավոր արքայական նստավայր) այցելություն Սուրբ Գևորգի մատուռ՝ այն վայրը, որտեղ թաղված են բազմաթիվ անգլիական թագավորներ, որտեղ կան զարդարված գոբելենները, Վան Դեյքի, Ռեմբրանդտի) աշխատնքները): Երեկոյան (լրացուցիչ վարձավճարով) այցելություն Բիֆիտրի միջնադարյան բանկետ (խնջույք Հենրի VIII թագավորի պալատում) ընթրիքով և շոուով, մատուցվում է անսահմանափակ քանակությամբ գինի և գարեջուր:

Google Maps API Key is not set. You can add your Google Maps API Key under Customizer > Misc options panel. If you do not have one yet then create by clicking here.