Tour overview

Փարիզ-Ժիվերն(Էթրետատ)-Ռուեն-Բրյուգե-Բրյուսել-Ամստերդամ-Անտվերպ-Փարիզ

Ֆրանսիան այն երկիրն է, որտեղ ամեն մարդ երազում է այցելել առնվազն մեկ անգամ իր կյանքում: Մենք Ձեզ հնարավորություն ենք տալիս այցելելու Փարիզ՝ սիրահարների մայրաքաղաք, որտեղ կտեսնեք Կլոդ Մոնեի տունը և ժիվերնի հայտնի այգին, իսկ Նոտր Դամի և Լուվրի թանգարանը տեսնելով՝ դուք կհիանաք նրանց շքեղությամբ: Ֆրանսիայի քաղաքներից բացի դուք հնարավորություն կունենաք մեկնելու Բրյուգե, Բրյուսել և զբոսնել Ամստերդամի Դամ հրապարակում:

Օր 1 Կիրակի

Ժամանում Փարիզ: Գրանցում հյուրանոցում: Ազատ ժամանակ: Ընտրովի շրջայց գիշերային Փարիզով: Գիշերակաց Փարիզի հյուրանոցում:

Փարիզը Եվրոպայի ամենագեղեցիկ քաղաքներից մեկն է, սիրահարների մայրաքաղաք, արվեստի և եվրոպական պալատական ճարտարապետության կենտրոն է: Դարեր շարունակ բոլոր գրողները, արվեստագետներն ու ճարտարապետները գոնե մեկ անգամ իրենց կյանքում ձգտել են այցելել այս հրաշալի քաղաքով, սեփական աչքերով Նոտր Դամ դե Փարիզը տեսնելու, Մոնպարնաս պողոտայով քայլելու, Փարիզի հայտնի սրճարաններում նստելու համար:
Էյֆելյան աշտարակը Փարիզի ամենահայտնի և ճանաչված խորհրդանիշն է և ամբողջ աշխարհի զբոսաշրջիկների համար ուխտատեղի: Ամեն տարի միլիոնավոր մարդիկ այցելում են այս վայրը: Աշտարակը 324 մետր բարձրությամբ մետաղյա կառուցվածք է՝ վերելակներով, դիտակետով, ռեստորաններով և փարոսով: Այն կառուցել է Գուստավ Էյֆելը և սկզբում այս կառույցը ծառայել է որպես 1900 թվականին Փարիզում կայանալիք համաշխարհային ցուցահանդեսի մուտք:
Փարիզի Աստվածամոր տաճարը Գոթական ճարտարապետության ակնառու օրինակ է և Փարիզի ամենաշատ այցելվող տաճարը: Այն սկսել են կառուցել XII դարում Յուպիտերի հնագույն հեթանոսական տաճարի տարածքում: XIV դարի կեսերին աշխատանքն ավարտվել է: Ֆրանսիական հեղափոխության ժամանակ Նոտր Դամը հայտնվեց անմխիթար վիճակում, սակայն 1804 թ.-ին Նապոլեոն Բոնապարտը ընտրեց այն որպես իր թագադրության վայր, ինչի շնորհիվ մասամբ վերականգնեց եկեղեցու նախկին նշանակությունը:

Օր 2 Երկուշաբթի

Նախաճաշ հյուրանոցում: Ուղևորափոխադրում դեպի Ժիվերնի (Նորմանդիա): Դուք կտեսնեք ջրաշուշաններով լճակը, որի մոտ Մոնեն ստեղծել է իր արվեստի գործերը: Ուղևորափոխադրում Ռուան: Շրջայց քաղաքով ուղեկցող խմբի հետ: Ճանապարհին, կարող եք այցելել Ատլանտյան օվկիանոսի ափին գտնվող Էթրետատ հիանալի առողջարանային քաղաք: Հենց այստեղ են ծնվել իմպրեսիոնիստների շատ գլուխգործոցներ: Գրանցում հյուրանոցում Ֆրանսիայի տարածքում: Գիշերակաց հյուրանոցում:

Ժիվերնին գտնվում է Փարիզից 65 կմ հեռավորության վրա, Ռուանի ուղղությամբ, բայց անպայման արժե այստեղ այցելել: Սա մի փոքրիկ գեղատեսիլ գյուղ է Սենի ափին, որտեղ բնակվում է ընդամենը 540 մարդ: Այստեղ իմպրեսիոնիզմի դպրոցի հիմնադիր և մեծ նկարիչ Կլոդ Մոնեն իր կյանքի երկրորդ կեսն է անցկացրել: Ժիվերնի իր այգին նա համարում էր իր մեծագույն գլուխգործոցը: Մոնեն ապրել է Ժիվերնիում 1883 թ.-ից ապրել է մինչև մահանալը՝ 1926 թ., փորձելով կրկին ու կրկին իր կտավներում պատկերել թե ինչպես է արևը տարվա տարբեր եղանակներին տարբեր ձևով լուսավորում տունը և իր ստեղծած այգին:
Ռուանը Ֆրանսիայի խոշորագույն քաղաքներից է, որը նաև համարվում է Նորմանդիայի պատմական մայրաքաղաք: Դեռևս միջին դարերում քաղաքը ծաղկեց և բարգավաճեց բոլոր ոլորտներում և դարձավ մեծ առևտրային և արդյունաբերական կենտրոն: Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում Ռուանը մեծապես ավերվել է, սակայն պատմական հուշարձաններից կեսը կարողացել են փրկել:
Խոշորագույն մշակութային կենտրոններից մեկն է համարվում Ժաննա Դարկի թանգարանը: 1431 թ. թանգարանի շենքից 30 մետր հեռավորության վրա գտնվող հրապարակում են ինկվիզիցիայի ենթարկել խիզախ կույսին:
Ռուանի ամենագեղեցիկ վայրը Բուսաբանական այգին է: Սա հսկայական համալիր է, որտեղ կան տարբեր բաժիններ և ջերմոցներ: Այստեղ դուք կարող եք տեսնել մի վարդերի պարտեզը, քարե այգիները, ֆուկսիա և տաքսոնա ծառերի հարուստ հավաքածուները:

Օր 3 Երեքշաբթի

Նախաճաշ հյուրանոցում: Ուղևորափոխադրում դեպի Բրյուսել և քաղաքի տեսարժան վայրերի Էքսկուրսիա: Ազատ ժամանակ: Տեղափոխություն դեպի Բրյուսել և քաղաքի տեսարժան վայրերի էքսկուրսիա: Բելգիայի թագավորության մայրաքաղաքում զբոսնելիս կտեսնեք Խորհրդարանի շենքը գիլդիայի տները, որոնք գտնվում են Եվրոպայի ամենագեղեցիկ հրապարակներից մեկում՝ Գրանդ Պլյասում, Սաբլոնական Աստվածամոր տաճարը, <<Մանեկեն Պիս>> արձանը, որը դարձել է Բրյուսելի խորհրդանիշը և քաղաքի այլ տեսարժան վայրերը: Գիշերակաց Բրյուսելի հյուրանոցում:

Բրյուսելը փոքրիկ կղզի է ֆրանսախոս Ֆլանդրիայում, որը նվաճողների համար անհնազանդության պատմական խորհրդանիշ է: Քաղաքը կառուցված է սրտաձև: 1979 թ.-ին Բրյուսելն պատմությունը դարձավ հազարամյա:
Եվրոպայում ամենագեղեցիկ հրապարակներից մեկում՝ Գրանդ Պլյասում, Բրյուսելի պատմական կենտրոնում է գտնվում գոթական ճարտարապետական ոճով կառուցված Խորհրդարանի շենքը, որը քաղաքի ամենակարևոր խորհրդանիշներից մեկն է:
Բրյուսելի ամենահայտնի տեսարժան վայրերից մեկը՝ <<Մանեկեն Պիսը>>, որը փոքրիկ տղայի բրոնզե արձան է, ով <<միզում>> է շատրվանի մեջ: Շաբաթվա ընթացքում մի քանի անգամ <<փոքրիկ տղային>> հագցնում են բեմական տարբեր հագուստներ:

Օր 4 Չորեքշաբթի

Նախաճաշ հյուրանոցում: Ուղևորափոխադրում դեպի Ամստերդամ և քաղաքի տեսարժան վայրերի Էքսկուրսիա: Այցելություն ադամանդագործության գործարան: Ընտրովի նավով զբոսանք Ամստերդամի ջրանցքներով: Գրանցում հյուրանոցում: Գիշերակաց հյուրանոցում:

Ամստերդամի շրջագայության ընթացքում դուք կտեսնեք գեղատեսիլ փողոցները, ներառյալ քաղաքի պատմական կենտրոնը՝ Դամ հրապարակը: Այկստեղ հնարավորություն կունենաք անցնել Կենտրոնական կայարանի շենքի կողքով, որը կանգնած է ինը հազար հենակների վրա: Այնուհետև, քայլելու ենք Մետաղադրամների աշտարակի մոտ և ամբողջ աշխարհում հայտնի առևտրային փողոցով, որտեղ գտնվում է Ամստերդամի ամենահին տունը:
Ադամանդի գործարանում ոչ միայն կանայք, այլև տղամարդիկ չեն կարող դիմակայել թանկարժեք քարերի գեղեցկությանը: Դուք կունենաք եզակի հնարավորություն տեսնելու, թե ինչպես են կտրում ադամանդը և գնել ձեզ դուր եկած մատանիները, ականջօղերը կամ ապարանջանները:
Էքսկուրսիայի վերջում նավակներով զբոսանք ենք կատարելու ջրանցքներով: Հավատացե՛ք, այստեղից Ամստերդամը ավելի հեքիաթային է թվում: Բաց մի՛ թողեք հնարարավորությունը ավելի շատ վայրեր տեսնելու և ավելի շատ տեղեկություն իմանալու այս չքնաղ քաղաքի մասին: Տարվա որ եղանակն էլ որ ընտրեք, Ամստերդամը ջերմորեն ձեզ կընդունի և հավերժ կմնա ձեր սրտերում:

Օր 5 Հինգշաբթի

Նախաճաշ հյուրանոցում: Ազատ ժամանակ կամ ընտրովի Էքսկուրսիա դեպի Վոլենդամ և Զաանս Սխանս քաղաքներ: Հինգ ջրաղացներ զարդարում են Զաանի ափերը: Նրանք հիշեցնում են այն ժամանակները, երբ Զաանի արտադրողականությունը կախված էր քամու ուժից: Զաանս Սխանսը բացօթյա էթնոգրաֆիկ թանգարան է, որտեղ գյուղացիները ապրում են հավատարիմ մնալով իրենց դարավոր սովորույթներին. նրանք հագնում են գեղեցիկ ժողովրդական զգեստներ և փայտե կոշիկներ, ավանդական տեխնոլոգիայով պանիր են պատրաստում: Լավ պահպանված շենքերը 17-րդ և 18-րդ դարերում հոլանդական կենսակերպի հիանալի օրինակ են: Հետաքրքիր տները, պատմական նավակները, հողմաղացները տարեկան հարյուր հազարավոր զբոսաշրջիկների են գրավում: Այսօր Վոլոնդամը հայտնի է որպես ազգագրական զբոսաշրջային կենտրոն և «իրական Հոլանդիայի» խորհրդանիշն է: Ամեն տարի ավելի քան 2 միլիոն զբոսաշրջիկ է գալիս այստեղ տեսնելու փոքրիկ կոկիկ ազգային տնակները, որոնց պատուհանները զարդարված են ցուցափեղկերի նման, հնագույն եկեղեցիները, հարմարավետ ռոմանտիկ փողոցները, գեղեցիկ ջրանցքները, կամուրջները և հայտնի նավահանգիստը, որտեղ կարող եք տեսնել գրեթե բոլոր տեսակի ձկնորսական նավակներն ու սբոսանավերը: Ուղևորափոխադրում դեպի Անտվերպեն: Շրջայց քաղաքում ուղեկցող խմբի հետ: Գրանցում հյուրանոցում: Գիշերակաց հյուրանոցում:

Իսկական փայտե տնակների և հրաշալի ջրաղացների շնորհիվ կարող է թվալ, որ Զաանս Սխանսը բացօթյա թանգարան է, բայց դա այդպես չէ, քանի որ մարդիկ դեռ ապրում և աշխատում են այստեղ: Նրանց շնորհիվ, արդյունաբերական հեղափոխության դարաշրջանը կրկին եկել է այս վայրում: Այստեղ, ցանքատարածություններում և տարբեր արհեստանոցներում արհեստավորները ամեն օր աշխատում են:
Վոլենդամը նախկին ձկնորսական գյուղ է, որը դարձել է միջազգային զբոսաշրջային կենտրոն: Այս հին ձկնորսական գյուղի նավահանգստում կարող եք տեսնել մի շարք ձկնորսական նավակներ և զբոսանավեր: Ոչ պակաս հայտնի է Վոլենդամի ձկնորսական աճուրդը, այստեղ կարելի է ձեռք բերել համեղ ապխտած օձաձուկ և թարմ ծովախեցգետին:
Անտվերպը գեղեցիկ քաղաք է, որը Բենիլյուքսի քաղաքների ցանկում հատուկ տեղ է զբաղեցնում՝ մշակութային և պատմական տեսարժան վայրերի շնորհիվ: Քաղաքի կենտրոնում կարող եք գտնել բազմաթիվ թանգարաններ և ճարտարապետական հուշարձաններ: Անտվերպի ամենագեղեցիկ արվեստի թանգարանը գեղարվեստի արքայական թանգարանն է, իսկ տաճարը ճարտարապետության գագաթնակետն է: Տեսարժան վայրերի մեծ մասը գտնվում է կենտրոնում և կարելի է հեշտությամբ այցելել:

Օր 6 Ուրբաթ

Նախաճաշ հյուրանոցում: Տեղափոխություն Փարիզ: Շրջայց քաղաքի տեսարժան վայրերով: Այցելություն օծանելիքի գործարան՝ «Ֆրագոնար»: Ընտրովի Էքսկուրսիա դեպի հայտնի Լուվրի թանգարան: Ընտրովի էասկուրսիա Փարիզի Նոտր Դամ տաճարում և Լատինական թաղամաս: Գրանցում հյուրանոցում: Գիշերակաց հյուրանոցում:

Գրանդ Օպերայի մոտ գտնվող Սկրիբ փողոցում է գտնվում «Ֆրագոնար» օծանելիքի թանգարանը, որը աշխարհում ամենահայտնի օծանելիքի թանգարանն է: Սա իսկապես Փարիզի յուրահատուկ տեսարժան վայրերից է, որն, անշուշտ, կենտրոնական տեղ է զբաղեցնում Վերսալի և Լուվրի նման գլուխգործոցների շարքում: Բայց սա ոչ միայն հայտնի բուրմունքների թանգարան է, այլ նաև գեղեցկության ամենամեծ կենտրոն: Սա բուրմունքների իրական տաճար է: Այստեղ դուք հնարավորություն կունենաք իմանալու օծանելիքի պատմությունը, թորիչների և տարբեր տեսակի շշերի հիմնական նպատակը, «քիթ» մարդկանց մասին, ովքեր կարողանում են տարբերակել հարյուրավոր հոտեր: Այսօր աշխարհում կա մոտ 400 «քիթ» մարդ, որոնց մեծ մասը աշխատում է Ֆրանսիայում:
Լուվրի հոյակապ թանգարանը գտնվում է պալատում, որը ժամանակին ֆրանսիական թագավորների նստավայրն էր: Այցելուները մուտք են գործում թանգարան՝ գլխավոր բակի ապակե բուրգի միջով: Թանգարանի ցուցադրված է ավելի քան 30,000 արվեստի ստեղծագործություններ, հնագույն ժամանակներից մինչև միջնադարյան արվեստի գործեր և 15-19րդ դարերի եվրոպացի նկարիչների աշխատանքներ: Մեկ այցով հնարավոր չէ տեսնել ամբողջ ցուցահանդեսը, քանի որ հարկավոր է կենտրոնանալ յուրաքանչյուր պատկերասրահում առանձին: Այստեղ դուք կարող եք տեսնել Լեոնարդո Դա Վինչիի լեգենդար Մոնա Լիզային՝ նկարված1503-1505թթ.: Աշխարհի տարբեր մասերից արվեստասերները գալիս են այստեղ՝ գլուխգործոցներով հիանալու համար:

Օր 7 Շաբաթ

Նախաճաշ հյուրանոցում: Ազատ օր և վերադարձ հյուրանոց:

Օր 8 Կիրակի

Նախաճաշ հյուրանոցում: Առավոտյան լրացուցիչ էքսկուրսիա Մոնմարտր շրջան: Ուղևորափոխադրում դեպի օդանավակայան:

Մոնմարտրի բլուրը հայտնի է դեռևս հին հռոմեական ժամանակներից ի վեր, երբ բլրի խորքերում հայտնաբերեցին գիպս, ինչն էլ նպաստեց այս շրջանի բարգավաճմանը: Մոնմարտր անունը ֆրանսերենից թարգմանվում է որպես «Նահատակների լեռ»: Մոնմարտրի հիմնական առավելություն կարելի է համարել այստեղի մթնոլորտը՝ հարմարավետ փողոցները, բացօթյա շուկաները և փոքր սրճարանները, զվարճալի կաբարեները և փողոցային արվեստագետների պատկերասրահները: Այս ամենը միասին ստեղծում են Փարիզի հմայքը, որի համար շատերը այցելում են այս քաղաքը:
Սակրը Կոր տաճարը («սրբազան սիրտ») կարելի է տեսնել Փարիզի ցանկացած վայրից: Դրա յուրահատուկ սպիտակ քարի մեջ կեղտը չի ներծծվում և չի փայլում նույնիսկ անձրևի տակ: Շքեղ ու զվարճալի դեկորը իր մեջ համատեղում է հռոմեական-բյուզանդական ճոխությունն ու գոթական խստությունը: Հինգ հսկայական քարե գմբեթները և քառակուսի զանգակատունը մեծ տպավորություն են թողնում իրենց զորությամբ, իսկ դիտակետից բացվում է քաղաքի հրաշալի տեսարան:
Դուք կարող եք տեսնել նաև «պատի միջով անցնող մարդ»-ու քանդակը: Բրոնզե հաշվապահի՝ պատի մեջ մնացած արձանը գտնվում է Մարսել Էմ հրապարակում: Դրա հեղինակը ճանաչված դերասան Ժան Մարեն է: Այս արձանը նա նվիրել է իր ընկերոջը՝ գրող Մարսել Էմին, ով պատմվածք է գրել մի մարդու մասին, որը կարողանում էր անցնել պատերի միջով:

Google Maps API Key is not set. You can add your Google Maps API Key under Customizer > Misc options panel. If you do not have one yet then create by clicking here.