Tour overview

Բրյուսել-Լյուքսեմբուրգ-Բրյուգեն-Գենտ-Ամստերդամ-Ռոտերդամ-Գիտհորն-Ալքմար

Եթե դուք հոգնել եք ավանդական թոհուբոհից և ցանկանում եք ծանոթանալ Հյուսիսային Եվրոպայի բազմադարյա պատմություն ունեցող քաղաքներին, ապա Բելգիայի էքսկուրսիաները կբավարարեն ձեզ: Բարեբախտաբար, տարածաշրջանի շատ քաղաքների  հուշարձաններն ու ճարտարապետությունը  հաջողությամբ վերապրեցին երկու համաշխարհային պատերազմները, այնպես որ այսօր մենք կարող ենք վայելել ամրոցների վեհությունն ու գեղեցկությունը և Բենիլյուքսի ժողովուրդների բազմադարյա ավանդույթները:

Օր 1 Շաբաթ

Ժամանում Բրյուսել, շրջագայություն քաղաքով, ուղևորափոխադրում Բրյուսելի հյուրանոց:
Բրյուսելը միջնադարյան արհեստավորների և առեւտրականների քաղաք է, որտեղ ջրի փոխարեն խմում էին գարեջուր համաճարակից փրկվելու համար, և որտեղ գոյություն ունեն այս խմիչքի հարյուրավոր տեսակներ: Սա երիտասարդ թագավորության մայրաքաղաք է, որտեղ դուք կիմանաք, թե ինչու է տաճարը նվիրված երկու սրբերի՝ Սուրբ Միքայելին և Սուրբ Գուդուլին, և ինչու է Մոնեի թագավորական թատրոնը հանդիսանում Բելգիայի անկախության խորհրդանիշը:

Օր 2 Կիրակի

Ազատ գրաֆիկ, լրացուցիչ վճարով Լյուքսեմբուրգ:
Այցելեք «Մեծ դքսություն», և դուք ոչ միայն կառնչվեք միջնադարյան մթնոլորտի հետ, այլև կայցելեք միջազգային դրամավարկային և ֆինանսական կենտրոնը, որտեղ գտնվում է Եվրոպայի խորհուրդը: Չնայած իր փոքր չափին՝ Լյուքսեմբուրգը, անկասկած, գիտի ձեզ ինչպես զարմացնել:

Օր 3 Երկուշաբթի

Այցելություն Բրյուգեն և Գենտ:
Չնայած բավականին համեստ չափին, Բրյուգենը հանդիսանում է Արևմտյան Ֆլանդրիայի մայրաքաղաքը և ամեն տարի դիմավորում է հազարավոր զբոսաշրջիկների: Իզուր չէ, որ Բրյուգենը անվանում են <<Փոքր Վենետիկ>>, քանի որ այս զարմանահրաշ քաղաքով անցնում են բազմաթիվ ջրանցքներ և կամուրջներ, որոնց վրա հաճելի է շրջագայության կատարել: Հայտնվելով քաղաքում՝ դուք առաջին հերթին ուշադրություն կդարձնեք նրա ճարտարապետության վրա: Այստեղ միախառնված են հռոմեական, բարոկկո, ռոկոկո, նեոգոտիկ ոճերը:
Ինչ վերաբերում է Գենտին, ապա այստեղ դուք կլսեք հնագույն և միաժամանակ ժամանակակից քաղաքի պատմության մասին: Պատմություն, որի ընթացքում եղել են և՛ վերելքներ, և՛ անկումներ: Կզգաք այնտեղ տիրող եզակի մթնոլորտը, որով քաղաքը պարտական է իր բնակիչներին: Կհասկանաք, թե ինչու են Գենտը անվանում Ֆլամանդական թագի մարգարիտ և Ֆլանդրիայի առավել հարմարավետ քաղաք: Դուք իսկապես կսիրեք այս քաղաքը, նրա պատմությունը, շենքերը, փողոցները, հրապարակները և բնակիչներին:

Օր 4 Երեքշաբթի

Ուղևորափոխադրում Ամստերդամ՝ Ռոտերդամ քաղաքով:
Այս վառ քաղաքը զբոսաշրջիկներին գրավում է իր արտառոց և յուրօրինակ ճարտարապետությամբ: Ռոտերդամը վիթխարի քաղաք է, որտեղ միմյանց հետ ներդաշնակորեն մրցակցում են խոշոր միջնադարյան շինություններն ու ավանգարդ ոճով կառուցված ուլտրաժամանակակից կառույցները: Վայելեք քաղաքի մշակութային կյանքը, այցելելով վայրի վայրեր, որոնք տարբեր են ոճով: Բաց մի՛ թողեք հնարավորությունը հաճույք ստանալու քաղաքի մշակութային կյանքից՝ այցելելով տարբեր ոճերով հարուստ տեսարժան վայրերը:

Օր 5 Չորեքշաբթի

Շրջագայություն Ամստերդամով՝ ջրանցքների և ադամանդի գործարանի մոտակայքում, իսկ երեկոյան ձեզ սպասում է գիշերային հիասքանչ Ամստերդամը
Հավանաբար դուք շատ եք լսել Ամստերդամի մասին, բայց երբեք չեք եղել այս հիասքանչ քաղաքում: Ժամանակն է լրացնել այս բացը: Առաջարկում ենք ձեզ մի քանի անմոռանալի ժամ անցկացնել հարուստ պատմություն ունեցող եվրոպական ամենայուրահատուկ քաղաքներից մեկում: Ավելի քան 6000 մոնումենտալ շինություններ, 2400 լողացող տներ, 1200 կամուրջներ, 150 ջրանցք, անթիվ թանգարաններ `Ամստերդամն արժե ձեր ժամանակին: Ամստերդամի շրջագայության ընթացքում դուք կտեսնեք գեղատեսիլ փողոցները, ներառյալ քաղաքի պատմական կենտրոնը՝ Դամ հրապարակը: Հնարավորություն կունենաք զբոսնել Կենտրոնական կայարանի շենքի մոտակայքում, որը կանգուն է մնում ինը հազար հենակնեի վրա: Այնուհետև, զբոսնելու ենք <<Մետաղադրամների>> աշտարակի մոտով, քայլելու ենք աշխարհահռչակ առեւտրային փողոցով՝ Կալվերսրատով, որտեղ գտնվում է Ամստերդամի ամենահին տունը: Արվեստասերները անտարբեր չեն մնա Արեւմտյան եկեղեցու ճարտարապետության նկատմամբ: Այն գրավում է բազմաթիվ զբոսաշրջիկներին ոչ միայն իր հրաշալի տեսքով, այլև այն փաստով, որ հենց այստեղ է թաղված հայտնի նկարիչ Ռեմբրանտը: Բացի այդ, դուք կհիանաք Նոր եւ Հին եկեղեցիներով: Ադամանդի գործարանում ոչ միայն կանայք, այլեւ տղամարդիկ չեն կարող դիմակայել թանկարժեք քարերի գեղեցկությանը: Դուք կունենաք եզակի հնարավորություն տեսնելու, թե ինչպես են կտրում ադամանդը եւ գնել ձեզ դուր եկած մատանիները, ականջօղերը կամ ապարանջանները:
Էքսկուրսիայի վերջում նավակներով զբոսանք ենք կատարելու ջրանցքներով: Հավատացե՛ք, այստեղից Ամստերդամը ավելի հեքիաթային է թվում: Բաց մի՛ թողեք հնարարավորությունը ավելի շատ վայրեր տեսնելու և ավելի շատ տեղեկություն իմանալու այս չքնաղ քաղաքի մասին: Տարվա որ եղանակն էլ որ ընտրեք, Ամստերդամը ջերմորեն ձեզ կընդունի և հավերժ կմնա ձեր սրտերում:
Կարմիր լույսերի թաղամասը ժամանակակից սեքս արդյունաբերության հսկայական կենտրոնն է: Ամստերդամի հենց այս թաղամասում են կենտրոնացված Եվրոպայի ամենահայտնի սեքս խանութները, էրոտիկ թատրոնները և հասարակած տները: Թաղամասը իր անվանումը ստացել է շենքերի պատուհաններից առկայծող կարմիր լույսերի շնորհիվ: Ամեն տարի այս վայրն են այցելում աշխարհի տարբեր ծայրերից եկած միլիոնավոր զբոսաշրջիկներ, քանի որ այս վայրի հետ կապված են շատ լեգենդներ:

Օր 6 Հինգշաբթի

Ազատ գրաֆիկ, լրացուցիչ վճարով Գիտհորն, երեկոյան ձեզ սպասում է գիշերային հիասքանչ Ամստերդամը
Այս գեղատեսիլ գյուղը հայտնի նրանով, որ այստեղ չկան ճանապարհներ, և տեղացիները տեղաշարժվում են նավակներ: Ուստի զարմանալի չէ, որ այս վայրը անվանում են նաև «Հոլանդական Վենետիկ»: Այստեղի մթնոլորտը հեքիաթային է, Գիտհորնը մարմնավորում է 18-րդ դարի հարմարավետ հոլանդական գյուղի կերպարը, իր սովորույթներով: Այս քաղաքի փողոցներով քայլելիս դուք շնչում եք թարմ օդը և հիանում եք բնապատկերներով, և դուք ձեզ պատկերացնում եք գեղանկարիչների նկարներում: Դուք կզգաք այս վայրի խաղաղությունն ու ներդաշնակությունը:

Օր 7 Ուրբաթ

Այցելություն Ալկմար քաղաքում անցկացվող պանրի տոնավաճառ, հետո ուղևորափոխադրում Բրյուսելի օդանավակայան Անտվերպեն քաղաքով
Ալկմարում անցկացվող պանրի տոնավաճառի էքսկուրսիան պարտադիր է բոլոր նրանց համար, ովքեր պանրի սիրահար են: Այս հայտնի փառատոնը անցկացվում է ուրբաթ օրերին՝ ապրիլի վերջից սեպտեմբերի սկիզբն ընկած ժամանակահատվածում: Հյուսիսային հոլանդական Ալկմար քաղաքը հայտնի է ամբողջ աշխարհում իր պանրի տոնավաճառով: Այս հայտնի փառատոնը անցկացվում է ուրբաթ օրերին՝ ապրիլի վերջից սեպտեմբերի սկիզբն ընկած ժամանակահատվածում: Տոնավաճառի մեկնարկի մասին ազդարարում է զանգի ձայնը: Հետաքրքրաշարժ ներկայացումը սկսվում է պանրի երիտասարդ <<արքայադստեր>> ընտրությունից: Քաղաքի հրապարակում նվագում է նվագախումբը, և ամբոխը ծափողջույններով ողջունում է քաղաքի քաղաքապետին և նրա աշխատողներին: Այս հանձնաժողովը ընտրում է պանրի <<արքայադստերը>> և հանդիսավոր կերպով շնորհավորում է երջանիկ հաղթողին: Սրանից հետո հոլանդացիները սկսում են իրենց գլխավոր գործունեությունը՝ պանրի վաճառքը: Սկզբում պանրի մեծ գլուխները բերում են հրապարակ և շարքով դասավորում են: Հետաքրքական է, որ կարմիր փաթեթավորմամբ պանիրները արտահանման համար են, իսկ դեղինը՝ երկրում վաճառելու: Պանիրների տեսականիներից աչքերը կարծես այս կողմից այն կողմ են փախչում, բայց ամենակարևորն այն է, որ գնորդները կարող են համտեսել և գնել իրենց դուր եկած պանիրները:

Google Maps API Key is not set. You can add your Google Maps API Key under Customizer > Misc options panel. If you do not have one yet then create by clicking here.