Tour overview

Տոկիո-Տիբա-Օսակա-Կիոտո-Նարա-Օդավարա-Հակոնե-Տոկիո

Եթե դուք հոգնել եք ավանդական տուրերից և փնտրում եք արևելյան գույներ, ապա այս շրջագայությունը դեպի Ճապոնիա ձեզ համար է: Ճապոնիան ունի հետաքրքրաշարժ և բազմակողմանի մշակույթ, և դուք կհամոզվեք դրանում ճանապարհորդելով ուլտրա-ժամանակակից Տոկիոյով և լեռնային Կիոտոյով, այցելելով Սամուրայների թանգարան և Ոսկե Պավիլիոն:

Օր 1 Կիրակի

Ժամանում Տոկիո: Հանդիպում վարորդի հետ օդանավակայանում: Խումբը հյուրանոց է տեղափոխվում միկրոավտոբուսով: Գրանցում հյուրանոցում (ավելի շուտ գրանցում կատարելը լրացուցիչ արժեքով է): Երեկոյան Տոկիոյով էքսկուրսիա հասարակական տրանսպորտով:

Տոկիոն վիթխարի, ուլտրաժամանակակից քաղաք է, որտեղ հարկավոր է ապրել մի քանի ամիս` տեսնելու համար տեսարժան վայրերի առնվազն կեսը: Այս քաղաքը կենտրոնն է աշխարհում երկրորդ ամենախիտ բնակեցված քաղաքակրթության, որն ունի ավելի քան 37 միլիոն մարդ: Տոկիոն անմիջապես զարմացնում է զբոսաշրջիկներին: Իր բազմաթիվ շրջաններով, իր բարդ քաղաքաշինական պլանով, որից հնարավոր չէ գլուխ հանել առանց ոստիկանների օգնության, իրար հետ չկապակցված մետրոյի գծերով, որտեղ կշփոթվեք օրվա ընթացքում մի քանի անգամ: Պիկ ժամերին Տոկիոյի բնակչությունը նմանվում է տեղաշարժվող մարդկային զանգվածի:

Օր 2 Երկուշաբթի

Էքսկուրսիա Տոկիոյով: Ժամը 09: 00-ին հանդիպում գիդի հետ: Տոկիոյի մետրոյով շրջագայություն (ավելի քան 10 անձից բաղկացած խմբի հետ շրջագայությունը իրականացվում է մասնավոր տրանսպորտով): Տեղափոխում միջնադարյան Ասաքուսա շրջանը: Այցելություն Սենսո Ջի՝ Տոկիոյի ամենահին բուդդայական տաճարը: Այստեղ դուք կարող եք ձեռք բերել ավանդական հուշանվերներ և ճապոնական ճաշատեսակներ Նակամիս դորի առևտրական փողոցում: Ճաշ: Մասնակցությունը ավանդական Ճապոնական թեյի հանդիսավոր արարողությանը. արարողության վարպետը ցույց է տալիս թեյի նախապատրաստումը, իսկ հյուրերին հնարավորություն է տրվում փորձել պատրաստել իսկական թեյ մատյան: Ծրագրի հաջորդ կետը սամուրայների թանգարանն է: Սամուրայների մշակույթը ճապոնական ոգու անբաժանելի մասն է, ուստի մեծ հնարավորություն կունենաք ծանոթանալու ռազմական դասի ավանդույթներին: Թանգարանը պարունակում է յուրահատուկ սպառազինություն, զինամթերք, թրեր և սամուրայների տարբեր ժամանակաշրջանների անձնական իրերը: Սամուրայների ավանդույթների մասին 15 րոպեանոց մինի-շոու, ինչպես նաեւ արվեստի ցուցադրություն: Այնուհետև բարձրանում ենք Տոկիոյի քաղաքապետարանի դիտակետը: Այստեղից ձեր առջև կբացվի մայրաքաղաքի հիասքանչ տեսարանը: Վերադարձ հյուրանոց:

Հնագույն տաճարը Սենսո Ջին կամ Ասակուսադերան գտնվում է Տոկիոյի Ասաքուսա շրջանում: Տաճարի գլխավոր մուտքը Քամինարիմոնն է` «Որոտի դարպասները», սա բուդդայական ճարտարապետության շատ տպավորիչ կառույց է, խոշոր թղթե լապտերներով որոնք նկարված են կարմիր և սև գույներով՝ պատկերելով կայծակ եւ ամպրոպային ամպեր: Յուրաքանչյուր այցելու ինքնամաքրման արարողություն է անցնում, լվանալով ձեռքերը և խնկարկվելով: Սենսո Ջի տաճարի երկրպագուները հավատում են, որ տաճարի խունկը քսելով մարմնի ցավացող տեղին, կարելի է ազատվել հիվանդությունից: Նախքան աղոթելը, պետք է երկու անգամ ծափահարել, որպեսզի աստվածներին հայտնեք ձեր ներկայության, ապա պետք է խոնարհվեք և նետեք մետաղադրամը, նախքան նրանք խնդրանքով դիմելը: Ավանդույթի համաձայն, դահլիճի կենտրոնում կարող եք փորձել ձեր «ճակատագիրը» խաղաքարտերի օգնությամբ, բայց դրանք միայն ճապոներեն են, եւ եթե հանկարծ ընկնում Է անբարենպաստ խաղաքարտ, ապա թողեք այն տաճարում, իսկ եթե խաղաքարտը լավն է, վերցրեք այն ձեզ հետ:
Տոկիոյում գտնվող Սամուրայի թանգարանը հետաքրքիր տեսարժան վայր է, որը ցույց է տալիս ճապոնական մշակութային և պատմական ամենակարևոր իրադարձությունները: Այս ցուցահանդեսը բացվեց, որպեսզի երկրպագուներին հնարավոր լինի տեղեկացնել ճապոնացի լեգենդար մարտիկների մասին որքան հնարավոր է շատ տեղեկություններ: Թանգարանի զբաղեցրած տարածքը փոքր է: Բոլոր ցուցանմուշները տեղակայված են միայն երկու հարկերում: Առաջին հարկում ցուցադրված են մարտիկների զրահները: Ի դեպ, ցուցանմուշների մեծ մասը վերարտադրություն չէ: Սրանք իրական զրահներ են, որոնցով մարտիկները պաշտպանվել են հարյուր տարի առաջ: Երկրորդ հարկում ցուցադրված են սրեր, զենքեր, զրահներ, սաղավարտներ և շատ այլ պարագաներ, որոնք օգտագործվել են Սամուրայների կողմից:

Օր 3 Երեքշաբթի

Հյուրանոցից դուրս գրում: Հանդիպում էքսկուրսավարի հետ: Ուղևորափոխադրում դեպի Տիբա: Երթուղին ներառում է ճանապարհորդություն Ակվալայն մայրուղիով, որի մի մասը գտնվում է Տոկիոյի ծոցում: 1997 թվականին բացված մայրուղին կապում է Կիսարազու քաղաքը և Կավասակի քաղաքը, որոնք գտնվում են ծոցի հակառակ կողմերում: Օդային և ստորջրյա հատվածները բաժանվում են Ումի Խոտառու արհեստական կղզիով, որտեղ կա կայանատեղի, հանգստի գոտի, սրճարաններ և ստորերկրյա թունելի շինարարության պատմությանը նվիրված մինի-թանգարան: Այնուհետև այցելելում ենք Կամեիվա քարանձավը, որը համբավ ձեռք է բերել լույսի, ջրի և քարերի համադրության շնորհիվ ստեղծված բնապատկերներով, որոնք նմանվում են Գիբլի ստուդիայի նկարահանած <<Ուրվականների կողմից քշվածները>> և <<Արքայադուստր Մոնոնոկե>> հայտնի անիմացիոն ֆիլմերին: Սկզբում քարանձավային թունելը ծառայում էր որպես գետի ջրի հոսքի ուղղում դեպի հարակից բրնձի դաշտեր, ուստի թունելի կողքին կար ջրաղաց: Այնուհետև ձեզ սպասում է այցելություն ջրային համալիր՝ տաք հանքային աղբյուրներով, ամբողջ տարվա ընթացքում գործող փակ լողավազանով, սաունայով և այլ զվարճանքի գոտիներով: Ճաշ համալիրում: Շրջագայության վերջում գրանցում հյուրանոցում:

Տիբան վարչական կենտրոն է և գտնվում է Տոկիոյի կենտրոնից 40 կմ դեպի արևելք: Տիբայում միակողմանի երկաթուղային ճանապարհի երկարությունը 15 կիլոմետր է և այն համարվում է աշխարհում ամենաերկարը: Տիբա նավահանգստում կա 125 մետր բարձրությամբ աշտարակ, որը շրջապատված է գեղեցիկ տեսարաններով նավահանգստի բոլոր կողմերից: Տիբայում դուք կարող եք այցելել նաև կենդանաբանական այգի և ժողովրդական թանգարան, Ինագեի արհեստական լողափ: Տիբայի հարևանությամբ կա զբոսայգի, որտեղ գտնվում է Հոկի թանգարանը, որը նույնպես կարող եք այցելել:

Օր 4 Չորեքշաբթի

Հյուրանոցից դուրս գրում: Տեղափոխություն կայարան, այնուհետև գնացքով ինքնուրույն տեղափոխություն դեպի Օսակա: Գնացքի հարթակում հանդիպում էքսկուրսավարի հետ: Ճաշ տեղի ռեստորանում: Այնուհետև այցելություն Օսակա ամրոց, որը հինգ հարկանի սամուրայների ամրոց է և առանցքային դեր է խաղացել ճապոնական պատմության մեջ 16-րդ վերջին և 17-րդ դարի սկզբին: Դուք կարող եք վայելել քաղաքի ու նրա շրջակայքի բնապատկերները գերժամանակակից գրասենյակային երկնաքերի՝ Ումեդ Սքայ Բիլդինգի դիտակետից, որը 173 հարկում է: Էքսկուրսիայի վերջում գրանցում Օսակիի հյուրանոցում:
Օսակին երկրի ամենախոշոր քաղաքներից է, հայտնի առևտրային նավահանգիստ և արդյունաբերական կենտրոն: Իր հարուստ պատմության, հիանալի կլիմայական պայմանների և գեղատեսիլ բնապատկերների շնորհիվ քաղաքը արագորեն դարձավ զբոսաշրջության կենտրոն: Նրանք, ովքեր սիրում են այցելել հիշարժան վայրեր և հետաքրքրաշարժ էքսկուրսիաներ, ամպայման կսիրեն այս քաղաքը: Այդ տեսարժան վայրերից մեկը Օսակա ամրոցն է: Հրամանատար Տոյոտոմի Հեդեյոշին 1597 թ. հիմնել է ամրոցը հին տաճարի տարածքում: Նախատեսված էր Օսակայի ամրոցը կառուցել նույնքան անառիկ, բայց ավելի մեծ չափսերի: Այդ պատճառով էլ ամրոցը 5 հարկ ավելի բարձր են կառուցում և 3 հարկ էլ գետնի տակ են կառուցում, իսկ ամրոցի պատերը ծածկված են ոսկու բարակ շերտով:

Օր 5 Հինգշաբթի

Ընդհանուր էքսկուրսիա Կիոտո քաղաքում: Հանդիպում էքսկուրսավարի հետ հյուրանոցում: Շրջայց Կիոտո քաղաքում, որը հազարավոր տարիների ընթացքում եղել է ճապոնական քաղաքակրթության կենտրոն: Այցելություն աշխարհահռչակ «Ոսկե Պավիլիոն»` Կինկակուձի: Պավիլիոնի պարտեզում կա «Հայելանման» լճակ: Ոսկե տաղավարի արտացոլանքը լճակում ստեղծում է իսկապես զարմանալի տեսարան: Այցելություն Նիժո ամրոցը, որը հայտնի է իր «սոխակի» հատակներով: Ամրոցի հատակը կառուցված է այնպես, որ հնարավոր չի լինում քայլ անել առանց ձայն հանելու: Հատակի այդ ձայնը նման է թռչունների դայլայլին ինչի համար ստացել է իր անվանումը: Ճաշ ռեստորանում: Այցելություն Կիմոնո գործարան և մինի-կիմոնո շոու: Այցելություն Կիոմիզու-Դեռա տաճար, որի հիմնական տաղավարը գտնվում է բլուրների վրա: Այս տեսարանը քաղաքի այցեքարտն է և պատկերված է բացիկների, մագնիսների և այլ հուշանվերների վրա: Զբոսանք գեիշաների հնագույն թաղամասով՝ Գիոնով, որը հայտնի է իր ավանդական հնագույն ճարտարապետությամբ և շատ հարմարավետ խանութներով: Վերադարձ Օսակա:

Հոնսյուի արևմտյան լեռներում հարմարավետորեն տեղակայված Կիոտոն եղել է Ճապոնիայի հնագույն մայրաքաղաքը կայսրերի նստավայրը հազարամյակներ շարունակ: Այս ընթացքում Կիոտոն կուտակել է կայսրերի եւ վանականների համար կառուցված պալատների, տաճարների եւ սրբավայրերի եզակի հավաքածու: Այսօր այն համարվում է երկրի ամենագեղեցիկ քաղաքներից մեկը, լինելով ճարտարապետության և արվեստի հնագույն հուշարձանների պահապան: Կիոտոյի հիմնական բուդդայական տաճարներից մեկը՝ Ոսկե տաղավարը, բառացիորեն ոսկով պատված է: Կոկոտի լճի («Հայելանման լիճ») բյուրեղյա մակերեսը, որի վրա գտնվում է պավիլիոնը, արտացոլում է այս ոսկե հրաշքի հոյակապ փայլը, իսկ կղզյակներն ու քարերը ավելի են ընդգծում նրա անզուգական գեղեցկությունը:
Նիժո ամրոցը Ճապոնիայում ամենահայտնի շենքերից մեկն է: Իրականում, սա մի ամբողջական համալիր է՝ բաղկացած տարբեր շենքերից, որոնց մեջ գլխավոր դեր է զբաղեցնում Նինոմարու երգող հատակներով ամրոցը: Ամրոցը այս անվանումն է ստացել, քանի որ հատակը այնպես է կառուցված, որ երբ փորձում ենք թեկուզ մեկ քայլ անել թռչունների երգին նմանվող ձայներ են դուրս գալիս հատակից: Այս խորամանկությունն արվել է, որպեսզի կանխեն լրտեսների ներխուժումը:

Օր 6 Ուրբաթ

Ազատ օր Օսակայում: Ընտրովի էքսկուրսիա Նարա քաղաք հանրային տրանսպորտով կամ այցելություն Ճապոնիայի Յունիվերսլ Սդուդիայի թեմատիկ այգի:

Նարան գտնվում է Հոնշու կղզում՝ շրջապատված անտառներով և բլուրներով: Նարայի տեսարժան վայրերի մեծ մասը, ներառյալ բազմաթիվ տաճարներ և սրբավայրեր, կենտրոնացած են Նարա այգում, որը ավելի քան 1200 վայրի խայտաբղետ եղջերուների տունն է, որոնք նախկինում համարվել են Աստծո դեսպաններ: Լեգենդի համաձայն, Նարայի հռչակումից հետո, որպես Ճապոնիայի մայրաքաղաք, այդ սրբավայրի Աստվածը եկել է քաղաքը պաշտպանելու սպիտակ եղջերույով: Այդ ժամանակից ի վեր, եղջերուն համարվում է Աստծո դեսպանը, ով պաշտպանում է քաղաքը և երկիրը:

Օր 7 Շաբաթ

Դուրս գրում հյուրանոցից: Վերադարձ Տոկիո և գրանցում հյուրանոցում: Ընտրովի էքսկուրսիա Օդավարա և Հակոնե քաղաքներ հանրային տրանսպորտով:

Տոկիոյից ընդամենը մեկ ու կես ժամվա ճանապարհորդություն կատարեք գնացքով և կհյուրընկալվեք հաճելի քաղաք Օդավարայում: Առաջին հերթին քաղաքը հայտնի է գեղեցիկ Օդավարա ամրոցով, որը կառուցվել է 1590 թվականին: Այն պարունակում է սամուրայների զենք ու զրահների և թրերի հետաքրքիր հավաքածու: Ամրոցի զբոսայգում կան Սակուրայի և Ումեի շատ ծառեր և փոքրիկ կենդանաբանական այգի:
Հարուստ բնությամբ Հակոնե քաղաքը գտնվում է Ֆուջի Հակոնե Իզու ազգային պարկի հարևանությամբ: Շրջագայողների շրջանում ամենատարածվածը Օվակուդանի հովիտն է, որը ստեղծվել է մոտ 3000 տարի առաջ հրաբխային ժայթքման ժամանակ: Ցանկացողները կարող են նստել Հակոնեի ճոպանուղին և բարձրանալ 1044 մետր բարձրության վրա, որտեղից կարող եք հետևել հրաբխի ակտիվությանը:

Օր 8 Կիրակի

Հյուրանոցից դուրս գրում: Հանդիպում վարորդի հետ հյուրանոցում: Ուղևորափոխադրում դեպի օդանավակայան:

Google Maps API Key is not set. You can add your Google Maps API Key under Customizer > Misc options panel. If you do not have one yet then create by clicking here.