Tour overview

Ռիո դե Ժանեյրո-Ֆոս դե Իգուասու-Բուզիոս

Սպիտակավազ լողափեր, ճախրող լեռներ և գեղատեսիլ նավահանգիստ ունենալով՝ զարմանալի չէ, որ Ռիո դե Ժանեյրոն հայտնի է որպես «սքանչելի քաղաք»: Ռիո դե Ժանեյրոյի շրջագայության ընթացքում դուք կզգաք քաղաքի ամբողջ գեղեցկությունը Շուգարլոֆ լեռան գագաթից: Հարավային Ատլանտյան օվկիանոսի ափին մոտ գտնվելով՝ Բրազիլիայի երկրորդ ամենամեծ քաղաքն ունի աշխարհի ամենագեղեցիկ բնությունը: Դուք հնարավորություն կունենաք մագլցելու Կորկովադո լեռան գագաթը, որի վրա կանգնած է Քրիստոս Փրկչի աշխարհահռչակ արձանը:

Օր 1

Ժամանելով Ռիո դե Ժանեյրո ձեր էքսկուրսավարը կդիմավորի ձեզ օդանավակայանում, և ձեզ կտեղափոխեն հյուրանոց:

Ռիո դե Ժանեյրոն կանաչ լեռներն են, կապույտ երկինքը, գեղեցիկ ծովախորշերը, կղզիները և հրաշալի լողափերը: Այն Բրազիլիայի երկրորդ ամենամեծ քաղաքն է և, իհարկե, աշխարհի ամենագեղեցիկ քաղաքներից մեկը: Կապույտ օվկիանոսային ջուրը կտանի ձեզ դեպի լողափ: Ամենատարածված լողափերը՝ Կոպակաբանան, Իպանեման և Լեբլոնը հայտնի են լողափի շուրջ սև և սպիտակ գույներով սալիկապատված մայթերով: Առավոտից մինչև ուշ երեկոյան կարող եք տեսնել լողափերի ոսկե ավազի վրա ֆուտբոլ և վոլեյբոլ խաղացող մարդկանց: Նրանց համար, ովքեր նախընտրում են ակտիվ արձակուրդները Ռիոն առաջարկում է գրեթե ցանկացած սպորտաձև՝ գոլֆ, թենիս, սերֆինգ, ռաֆթինգ, ջրասուզակություն, դելտա թռիչք և այլն: Լողափերին գտնվող բազմաթիվ բաց սրճարանները ձեզ կառաջարկեն թարմ կոկոսի հյութ, թարմ մրգերից պատրաստված հյութեր և այլ ըմպելիքներ: Լողափերին կարող եք նաև տեսնել տեղացի երաժիշտների ներկայացումները, ովքեր նվագում են տարբեր ոճի երաժշտություն:

Օր 2

Նախաճաշից հետո, նախատեսված է կեսօրյա էքսկուրսիա դեպի Շուգարլոֆ: Առաջին կանգառը Ուրկա լեռն է ընդարձակ դիտակետով, որտեղ դուք կարող եք ճաշել ռեստորանում կամ բարում: Շուգարլոֆ լեռան գագաթից հիանալի տեսարան է բացվում դեպի Ռիո, Կապակաբանա լողափ, ծովախորշերը, շրջակա լեռները, օվկիանոսում գտնվող կղզիները, Նիտերոյ կամուրջը և Կորկովադո լեռան վրա գտնվող Քրիստոսի արձանը: Այնուհետեւ դուք մեքենայով կուղևորվեք Հին Ռիոյի կենտրոնական վայրեր, որտեղ կարող եք հիանալ մի քանի հին եկեղեցիներով, վանքերով, քաղաքի գլխավոր տաճարով, ինչպես նաև գաղութային ոճով կառուցված շենքերով:

Հեշտ է հասկանալ, թե ինչու են Ռիո դե Ժանեյրոն անվանել «Սքանչելի քաղաք», երբ նայում եք քաղաքին Շուգարլոֆ լեռան վրայից: 1300 մետր բարձրությունից քաղաքը շրջապատում է ձեզ տեսարաններով, որոնք բացվում են դեպի Իպանեմա և Կոպակաբանա հայտնի լողափերը, Թիժուկա անտառը և Քրիստոս Փրկչի արձանը, որը կանգնած է Կորկովադո լեռան գագաթի արևմուտքում:

Օր 3

Նախաճաշից հետո մենք կմեկնենք քաղաքով շրջագայություն: Ժամանում կայարան, որտեղ գնացքը ջունգլիների միջով մեզ կհասցնի Կորկովադո լեռան գագաթին: Երկաթուղու երկու կողմերում ձեր առջև կբացվի Թիժուկի անտառի հրաշալի տեսարան, որտեղ ապրում են կապիկներ և այլ էկզոտիկ կենդանիներ և թռչուններ: Կորկովադոյի գագաթին՝ ծովի մակերևույթից 700 մ բարձրության վրա, կանգնած է Ռիոի խորհրդանիշը՝ Քրիստոս Փրկչի արձանը (38 մ), որը կառուցվել է 1931 թվականին: Կորկովադոյի գագաթից ձեր առջև կբացվի շրջակա միջավայրի հիանալի տեսարան դեպի Նիտերոյի կամուրջ, Գուանաբարա ծովածոց, Բուսաբանական այգի, աշխարհի խոշորագույն Մարականայի մարզադաշտ, Շուգրլոֆ լեռ և շատ ավելին:

Ռիոյում գտնվողԿորկովադո լեռը 1885 թվականից ի վեր Կորկովադո երկաթուղու ծննդավայրն է: Նույնիսկ այսօր, դուք կարող եք գնացքով հասնել Կորկովադո լեռ: Լեռան գագաթից բացվող տեսարանը դիտարժան է, և այստեղ է գտնվում նաև Քրիստոս Փրկչի հայտնի արձանը: Կորկովադո լեռան գագաթին կանգնած 100 ոտնաչափ բարձրություն ունեցող արձանը Ռիո դե Ժանեյրոյից վեր է խոյանում՝ բացված ձեռքերով: Սկզբում, այս արձանը նվեր էր Պորտուգալիայից Բրազիլիային անկախության 100-ամյակի տոնակատարության համար, բայց արձանի կառուցումը չհասցրեցին ավարտել 1922 թվականի տոնակատարության համար: 1931 թվականին ավարտելուց հետո այն տեղադրեցին Կորկովադոյի գագաթին գտնվող Դա Տիժուկա ազգային պարկում:

Օր 4

Նախաճաշից հետո ձեզ կհասցնեն օդանավակայան ժամանակին՝ Ֆոզ դե Իգուասու թռիչքի համար, որտեղ ձեզ կդիմավորեն և կտանեն հյուրանոց: Դուք կունենաք ազատ օր: Հնարավոր են շրջագայություններ դեպի ջրվեժ Արգենտինայի կողմից:

Աշխարհի ամենտպավորիչ ջրվեժները, հսկայական ազգային պարկը և աշխարհի ամենամեծ հիդրոէլեկտրոկայանը Ֆոս դե Իգուասու քաղաքի 270,000 բնակիչների հպարտությունն են հանդիսանում: Քաղաքի հարավում (Արգենտինայի, Պարագվայի և Բրազիլիայի սահմանին) գտնվող ջրվեժները կարծես բնության հրաշք լինեն: 275 փոքր և մեծ ջրվեժները անցնում են ժայռերի և արևադարձային անտառների միջով և մեծ ուժով թափվում են մինչև 82 մ խորությամբ: Հաճախ ջրվեժների վրա առաջացող ծիածանի և ջրի ձևը փոխվում է՝ կախված ջրի մեջ կրաքարի և հանքանյութերի պարունակությունից: Այս մարզի բուսական և կենդանական աշխարհը ծայրաստիճան բազմազան է:

Օր 5

Նախաճաշից հետո դուք կուղևորվեք արկածային շրջագայության՝ այցելելու զարմանալի ջրվեժները: Ֆոս դե Իգուասո ջրվեժը գտնվում է Բրազիլիայի, Արգենտինայի և Պարագվայի սահմաններում և ունի 275 փոքր ջրվեժներ, որոնք ահռելի բարձունքներից թափվում են ներքև: Ջրվեժները տեղակայված են ազգային պարկում իրենց եզակի բուսական և կենդանական աշխարհով, որոնք հայտնվել են հրաբխի ժայթքումից և երկրային շերտերի տեղաշարժից հետո: 275 փոքր ջրվեժներից յուրաքանչյուրն ունի իր անունը և դրանք թափվում են «Սատանայի կոկորդը» կոչվող կիրճի մեջ: Զարմանալի հակադրություն կա Իգուասու ջրվեժի վերևում գտնվող հանգիստ և նույնիսկ ծույլ գետի ջրի և 72 մետր բարձրությունից հոսող եռացող ջրի միջև, որը թափվում է անդունդի մեջ: Դուք կարող եք ժամերով կանգնել և անդադար հետևել այս շոուին և մտածել տիեզերքի և հավերժության վեհության մասին: Այնուհետև ջունգլիների միջով կուղևորվեք դեպի «Մակուկո Սաֆարի»: Ջիպի ետնամասում նստած դուք մոտ 3 կիլոմետր ճանապարհ կգնաք, և այս ընթացքում էքսկուրսավարը կպատմի ձեզ շատ հետաքրքիր բաներ շրջանի էկոլոգիայի վերաբերյալ: Այնուհետև կքայլեք դեպի Իգուասու գետը, որտեղ նավակը ձեզ կտանի ջրվեժի մոտ: Հետո դուք կվայելեք էքսկուրսիան դեպի Թռչնի պուրակ, որը գտնվում է Իգուասույի ազգային պարկի կողքին: Դուք կարող եք մուտք գործել հսկայական բացօթյա վանդակներ, որոնք լի են անհավատալի թռչնատեսակներով:

Իգուասու ջրվեժի այցելությունը բնության մեջ սուզվելու և Իգուասու ջրվեժներով հիանալու փորձ է անտառի միջով քայլարշավ կատարելու միջոցով: Իգուասու ջրվեժն, որն ամբողջ աշխարհում հայտնի է իր գեղեցկությամբ ամեն տարի ընդունում է ավելի քան 1 միլիոն զբոսաշրջիկ: Ջրվեժը գտնվում է ազգային պարկում՝ Բրազիլիայի և Արգենտինայի սահմանին և ունի որակյալ տուրիստական համակարգ՝ այցելուների համար նախատեսված կենտրոնով, ունի ավտոկայանատեղի, հյուրանոց, ռեստորան, ավտոբուսներ, լրացուցիչ ճանաչողական այցելություններ, խանութներ, սննդի կետեր և քայլելու արահետով, որն ապահովում է մուտքը դեպի ջրվեժներ:
Իգուասու ջրվեժը տեսնելու երկու տարբերակ կա՝ Բրազիլիայի կողմից կամ Արգենտինայի: Սրանք առանձին տուրեր են, և յուրաքանչյուրի համար պետք է վճարեք, բայց, իհարկե, արժե վճարել, քանի որ յուրաքանչյուր կողմից տարբեր զգացողություններ եք ունենում: Արգենտինայով Իգուասու ջրվեժի մուտքը Արգենտինայի ազգային պարկի միջով է: Այս դեպքում դուք պետք է երկիր մուտք գործեք մաքսակետով՝ բերելով ձեր անձնական փաստաթղթերն ու անձնագիրը:

Օր 6

Հյուրանոցում նախաճաշելուց հետո ձեզ կտեղափոխեն օդանավակայան՝ Ռիո մեկնելու համար: Ռիո դե Ժանեյրոյի օդանավակայան ժամանելուն պես ձեր էքսկուրսավարը կսպասի ձեզ: Այստեղից ձեզ կտեղափոխեն Բուզիոս:

Մտածելով Բուզիոսի մասին՝ զբոսաշրջիկները ինքնաբերաբար հիշում են այս վայրի գեղեցիկ լողափերը և բրազիլական արևի տակ անցկացրած անմոռանալի արձակուրդը: Այնուամենայնիվ, այս քաղաքում բացի ավազից և փիրուզագույն ջրից կան նաև բնության զարմանահրաշ պաշարներ: Տեղի մշակույթը նույնպես որոշիչ դեր է խաղում նաև Բուզիոսում՝ առաջարկելով բազմաթիվ մշակութային կենտրոններ, որտեղ այցելուները կարող են հիանալ ինչպես տեղական, այնպես էլ արտասահմանյան նկարիչների արվեստի գործերով: Այստեղ դուք կարող եք գտնել ամեն ինչ, ներառյալ պատկերասրահներ, երաժշտական փառատոններ և նույնիսկ պատմության թանգարան, որտեղ կբացահայտեք այս եզակի քաղաքի արմատները: Տարվա ընթացքում անցկացվում են տարատեսակ միջոցառումներ, ինչը հնարավորություն է տալիս բոլոր այցելուներին լիարժեք հաճույք ստանալ Բուզիոսից: Լավ օրինակ է հունիսի 29-ին քաղաքի հովանավոր սրբին՝ Սան Պեդրոյին նվիրված խնջույքը, որին հաջորդում է հուլիսին անցկացվող զբոսանավերի ակումբի տարեդարձը: Նոյեմբերին ամբողջ քաղաքը մասնակցում է Բուզիոսի հիմնադրման տարեդարձին նվիրված տոնակատարությանն ու կինոփառատոնին, որն անցկացվում է Գրանդ Սենտ Բարդոյում:

Օր 7-8

Դուք կարող եք վայելել Բուզիոսի արևադարձային ափերի հիանալի զվարճանքները և հանգստանալ բազմաթիվ գեղեցիկ լողափերից ցանկացածում:

Օր 9

Նախաճաշից հետո ձեզ կտեղափոխեն Ռիո դե Ժանեյրոյի օդանավակայան ձեր միջազգային թռիչքի համար:

Google Maps API Key is not set. You can add your Google Maps API Key under Customizer > Misc options panel. If you do not have one yet then create by clicking here.