Tour overview

23.07.19-02.08.19

Կուբան անհավատալի երկիր է այցելությունների վայրերի անվերջ թվացող ցուցակով և զվարճանքներով, անկախ նրանից դուք հետաքրքրված եք թանգարաններով, ցնցող քաղաքներով թե գյուղերով, հիանալի բնապատկերներով, ժամանակի միջով անցած գնացքներով թե պարզապես կղզու հարուստ պատմությունով: Այժմ մենք կպատմենք ձեզ ամենահետաքրքիր վայրերի մասին, որպեսզի օգնենք կազմել ձեր երթուղին:

Included

  • Ավիատոմսի արժեք
  • Ուղևորափոխադրում

Հին Հավանա

Հավանա Վիեխան կամ Հին Հավանան լավ պահպանված քաղաք է Կուբայում: Քայլելով քարքարոտ փողոցներով և նայելով բարոկկո և նեոկլասիկ ոճով հոյակապ շինություններին՝ հեշտ է պատկերացնել, թե ինչպիսին էր կյանքը Կուբայում 200 տարի առաջ: Ծավալուն վերանորոգումները այժմ նոր կյանք են տալիս պատմական շենքերին: Այստեղ հիմնական տեսարժան վայրերը ներառում են Պլազա Դե Լա տաճարը, որտեղ գտնվում է Սան Կրիստոբալի կուբայական բարոկկո ոճով տաճարը, Հեմինգուեյ Բադեգիտա Դել Մեդիո լեգենդար բար-ռեստորանը և ռազմական ամրոց Կաստիլո դե լա Ռեալ Ֆուերզան:
Բացի այդ, Հին քաղաքում է գտնվում Հավանայի ամենաշատ զբաղված վայրերից մեկը: Այստեղ գլխավոր հայտնի շենքը 18-րդ դարի Կազա դել Կոնդե Ժարուկոն է՝ գեղեցիկ պատուհաններով: 35 մ բարձրություն ունեցող աշտարակի դիտակետից ֆանտաստիկ տեսարան է բացվում: Եթե ժամանակ ունենաք առնվազն մեկ օր ուսումնասիրեք Հին քաղաքը:

Հեղափոխության Հրապարակ

Հավանայի պատմության մեջ ունեցած իր կարևոր դերի պատճառով՝ Հեղափոխության Հրապարակը արժե գոնե կարճ ժամանակով կանգառ կատարել և ծանոթանալ այստեղ տեղի ունեցած իրադարձությունների հետ: Ֆիդել Կաստրոն ելույթներ է ունեցել այս հսկայական հրապարակում՝ ժամանակ առ ժամանակ հավաքելով միլիոնից ավելի մարդ: Իսկ 1998-ին Կուբա կատարած այցի ընթացքում Հռոմի Պապ Հովհաննես Պողոս Երկրորդը այստեղ կատարել է եկեղեցական ծիսակատարությունները (մեսսա):
Հրապարակի կենտրոնում կա 109 մետրանոց մոխրագույն աշտարակ Կուբայի ազգային հերոս Խոսե Մարտիի հուշարձանով, մինչդեռ հիմքում դրված է նրա խոշոր սպիտակ մարմարե արձանը: Արձանի տակ գտնվում է Խոսե Մարտիի հուշահամալիրի ինտերիերի մուտքը, որտեղ թանգարան է: Բարձրացեք աշտարակի վրա և հիացեք Հավանայի անմոռանալի տեսարաններով:

Տրինիդադ

Տրինիդադ քաղաքը ուսումնասիրելը նման է ժամանակի մեջ ետ վերադառնալուն: Այս քաղաքի ճարտարապետության մեծ մասը 17-19-րդ դարերին են պատկանում, երբ Տրինիդադը ծաղկում էր ինչպես շաքարավազի առևտրից, այնպես էլ ստրուկների վաճառքից:
Այսօր Տրինիդադը Կուբայի լավագույն քաղաքներից մեկն է, բացառությամբ Հավանայի: Դուք կարող եք վայելել քաղաքի աշխույժ մթնոլորտը սալաքարերով պատված կենտրոնական հրապարակում՝ Պլազա Մեյրում: Հրապարակի վրա վեր է խոյանում Սուրբ Երրորդություն նեոկլասիկ եկեղեցին: Մյուս տեարժան վայրերից են՝ Սուրբ Ֆրանցիսկոսի եկեղեցին և վանքը՝ իր առանձնահատուկ զանգակատնով, գաղութային ճարտարապետությամբ թանգարանը, գեղարվեստի պատկերասրահը, Բրյունեի պալատ, որը կառուցվել է 1812 թվականին և այստեղ պահպանվել են օրիգինալ որմնանկարներն ու մարմարե հատակները:

Կամագուեյ

Կուբայական մշակույթի բնօրրանը՝ Կամագուեյը «Տինաժոնեսի քաղաքը», գտնվում է հովվական երկրի սրտում և կառուցվել է անկանոն փողոցներով, որոնք նախագծվել են որպես ոլորուն լաբիրինթոս՝ ծովահենների հարձակումները կանխելու համար: Պատմական կենտրոնը լի է լավ պահպանված գաղութային հրապարակներով և քարքարոտ փողոցներով, հին եկեղեցիներով և վանքերով, ինչպես նաև 17-րդ և 18-րդ դարերի գունագեղ շինություններով՝ կարմիր սալիկապատ տանիքներով, փայտե վանդակներով և ընդարձակ ներքին բակերով, որոնք զարդարված են քաղաքի ապրանքանիշ հանդիսացող «Տինաժոնես» բանկաներով:

Դել Մորոյի Պալատ

Դել Մորոյի ամրոցը XVII դարի լավագույն պահպանված իսպանական ամրոցներից մեկն է: Այն գտնվում է Սանտյագոյի ծովածոցի մոտ, երկրի երկրորդ խոշոր քաղաք Սանտյագո դե Կուբայից մոտ 10 կմ դեպի հարավ-արևմուտք: Կառուցված լինելով ժայռի վրա, այն նախագծվել է 1587-ին, բայց կառուցման համար պահանջվել է մի քանի տասնամյակ, իսկ 17-րդ դարի վերջում այն վերջապես ավարտվեց: Այն ի սկզբանե նախատեսված էր ծովահենների հարձակումներից պաշտպանվելու համար, բայց 1700-ականների վերջին ծառայել է որպես բանտ, իսկ այնուհետև կրկին վերածվել ամրոցի: Այսօր դուք կարող եք ուսումնասիրել ամրոցի տարբեր մակարդակները, իմանալ ծովահենների և ամրոցի պատմության մասին այստեղի ոչ շատ մեծ թանգարանում և վայելել ծովածոցի հիասքանչ տեսարանը:

Google Maps API Key is not set. You can add your Google Maps API Key under Customizer > Misc options panel. If you do not have one yet then create by clicking here.