Սիրելի՛ Ընկերներ,

Մենք ջերմորեն ողջունում ենք ձեզ հազարամյա պատմություն, եզակի ավանդույթներ, շքեղ և բազմազան բնություն, հյուրընկալ մարդկիկ և համեղ օրգանական սնունդ ունեցող երկրում: Սա Հայաստանն է ՝ Նոյի երկիրը: Այժմ այն ​​դարձել է հայտնի ճանապարհորդական ուղղություն`աճող պահանջարկ ունեցող ճանապարհորդների շրջանում, ովքեր փնտրում են յուրահատուկ, գրավիչ և զվարճալի նոր վայրեր:

Երկիրը բացօթյա թանգարան է` հազարավոր ճարտարապետական ​​համալիրներով, տարբեր թանգարաններով, բնական տեսարժան վայրերով, որոնք գտնվում են 11 մարզերում և 22 փոքր ու մեծ քաղաքներում: Յուրաքանչյուր շրջան և քաղաք առաջարկում է իր ուրույն համն ու առանձնահատկությունները:

Քրիստոնեություն ընդունած առաջին երկրում Տուր Ըդվայս Արմենիայի հետ շրջագայության ընթացքում դուք հնարավորություն կունենաք հիանալ երկրի գանձերով` հզոր վանքերից մինչև սարերի գագաթին գտնվող փոքրիկ մատուռներով, փարթամ անտառներից մինչև բարձր ժայռեր, տաք հովիտներից մինչև խորդուբորդ լեռներ:

Դուք կգտնեք հին քարանձավային քաղաքներ, ամրոցներ, ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում ընդգրկված վայրեր, վանքեր և թանգարաններ: Ճամփորդություն կատարեք երկրում լեռնային հեծանիվներով, վայելեք գեղեցիկ բնությունը, այցելեք պատմական հնագույն հուշարձանները, ծանոթացեք տեղացիների հետ, տեղի ավանդույթներին և ապրելակերպին: Զգացեք հետաքրքիր արկածախնդրություն և հուզմունք, հաղթահարեք դժվարին փորձություններ, մինչդեռ կանցնեք խիտ անտառներով, բարձր լանջերով և նեղ կիրճերով:

Բոլոր տեսարժան վայրերը, լեռնաշխարհը և մարգագետինները տպավորիչ են և իսկապես արժե այցելել: Այնուամենայնիվ, ազգի վերաբերմունքն ու հյուրընկալությունն է, որ ապահովում են յուրաքանչյուր այցելուի համար լավ հիշողություններ` հիշողություններ, որոնք հնարավոր չէ նկարագրել բառերով:

Մենք շնորհակալություն ենք հայտնում մեր հաճախորդներից յուրաքանչյուրին, ընկերներին և ընտանիքին` վստահության, շարունակական աջակցության և երախտագիտության համար: Հրավիրում ենք Հայաստանի ապագա հյուրերին՝ լրացնել Տուր Ըդվայս Արմենիայի ընկերների և ընտանիքի շարքերը:

TOUR ADVICE ARMENIA LLC

Տնօրեն՝  Արտակ Ավետիսյան

Մեր Մասին

Ի՞նչն է մեր կյանքը դարձնում ավելի գունագեղ, հետաքրքիր և լեցուն: Իհարկե՝ ճանապարհորդությունը: Տուր Ըդվայս ընկերությունը ստեղծվել է ձեզ օգնելու և ձեր երազանքներն իրականություն դարձնելու համար:

Տուր Ըդվայս տուրիստական գործակալությունը որպես տուրիստական <<բիզնես նախագիծ>> ստեղծվել է ընտանեկան գաղափարի հիման վրա, որպեսզի ձեզ օգնի իրականացնել ձեր բոլոր երազանքները:

Տուր Ըդվայս Արմենիան հիմնադրվել է 2010թ. փետրվարին Երևանում: Ընկերությունը գտնվում է Երևանի սրտում՝ Սայաթ-Նովա փողոցում:

Ընկերությունում աշխատող երիտասարդ  մասնագետների համախմբված թիմը տիրապետում է զբոսաշրջության, մշակույթի, տնտեսագիտության և լեզվաբանության տարբեր ոլորտների վերաբերյալ խորը գիտելիքների: Ընկերության աշխատակիցները միշտ պատրաստ են  օգնության հասնել իրենց հյուրերին և զբոսաշրջիկներին ճանապարհորդությունների և ժամանցի հետ կապված ցանկացած հարցերի դեպքում: Ընկերության աշխատակիցները մասնակցել են տարբեր սեմինարներին, ուսոցողական տուրերին, ինչպես նաև ընդլայնել են իրենց մասնագիտական ներուժը Ճապոնիայում, Հունաստանում, Եգիպտոսում, Հունգարիայում, Իտալիայում, Չինաստանում, ԱԷ-ում և այլ երկրներում:

Մեր թիմը մասնագիտացված է ներգնա տուրիզմում Հայաստանում (www.toursarmenia.com) և Վրաստանում (www.touradvice.ge) և արտագնա տուրիզմում` առաջարկելով ծառայությունների մի ամբողջական փաթեթ: Ինչ հետաքրքրություններ էլ, որ դուք ունենաք, մենք անում ենք ամեն հնարավոր բան, որպեսզի օգնենք մեր հյուրերին և զբոսաշրջիկներին վայելելու աշխարհի բոլոր գույներն ու հրաշալիքները:

Տուր Ըդվայս Արմենիան ներկայացնում է զբոսաշրջության կազմակերպման ծառայությունների լայն շրջանակ՝ հիմնվելով համաշխարհային միջազգային չափանիշների վրա: Առաջարկվող ծառայություններն ներառում են զբոսաշրջության մեջ համաշխարհային մակարդակ ունեցող ամենանոր տեխնոլոգիաները՝ մշակելով միջոցառումների կազմակերպման խնդիրների լուծման միասնական մոտեցումը:

Ընկերության աշխատակիցները հնարավորինս սեղմ ժամկետում կմշակեն ձեզ համար անհրաժեշտ առաջարկները` ձեր ցանկություններին համապատասխան, կզբաղվեն անհրաժեշտ փաստաթղթերով և կմնան ուղիղ կապի մեջ մինչև ձեր հետաքրքրաշարժ ուղևորության ավարտը:

Տուր Ըդվայս Արմենիան երախտապարտ է իր հյուրերին, անհատ զբոսաշրջիկներին, գործընկերներին և կորպորատիվ հաճախորդներին՝ երկար տարիների աշխատանքի և համագործակցության հիման վրա ստեղծված վստահության համար:

Զարգացման և կատարելագործման գործընթացում ընկերությունը ներկայումս ամրապնդում է իր առաջատար դիրքերը: Ընկերության վարկանիշն աճում է, ինչի մասին վկայում են ոչ միայն տեղական ընկերությունների կարծիքները, այլև ամբողջ աշխարհում սփռված գործընկերների կարծիքները: Բայց ամենակարևորը, իհարկե, մեր հյուրերն են, որոնց համար մենք պատրաստ ենք 24 ժամ աշխատել:

Այսօր ընկերությունն ունի իր սեփական գրասենյակներն ու նոր փոխադրամիջոցները:

Ներկա պահին ընկերությունն առաջարկում է հետևյալ ծառայությունները՝

  • Արտագնա տուր
  • MICE
  • փորձի փոխանակման և վերապատրաստման տուրեր
  • հետաքրքրությունների վրա հիմնված տուրեր
  • անձնակազմի կարողությունների զարգացում
  • ներքին կորպորատիվ կոնֆերանսներ
  • բարեհաջող բանակցությունների կազմակերպում
  • զվարճանքի ծրագրեր
  • LUXURY
  • VIP ճանապարհորդություններ դեպի Վրաստան, Հայաստան, Լեռնային Ղարաբաղ
  • Համակցված տուրեր
    • Հայաստան-Վրաստան
    • Հայաստան- Իրան
    • Հայաստան-Ռուսաստան
    • Հայաստան-Թուրքիա
    • Հայաստան-Արևմտյան Հայաստան
  • Արկածային զրոսաշրջություն
    • Հեծանվային տուրեր
    • Քայլարշավներ
    • Ջիպով տուրեր
    • Ժայռերի մագլցում
    • Նավակներով տուրեր
  • Առցանց հյուրանոցային ամրագրում
  • Ավիատոմսերի առցանց ամրագրում
  • Փոխադրամիջոցների վարձույթ
  • Սոցիալական փաթեթներ` քաղաքացիական ծառայողների համար
  • Խորհրդատվություն

Մենք հոգ ենք տանում մեր հյուրերի մասին ուղևորության սկզբից մինչև վերջ՝ անկախ վայրից և ժամանակից, 7 օր շաբաթվա ընթացքում, 24 ժամ օրվա ընթացքում: Մենք նախապատվությունը տալիս ենք մեր հյուրերի անվտանգությանը և վստահության` և՛ օդանավակայանում, և՛ հյուրանոցում, և՛ էքսկուրսիաներում, և՛ միջոցառման ընթացքում: Մենք առաջնորդվում ենք այն սկզբունքով, որ յուրաքանչյուր այցելու մեզ համար կարևոր հյուր է: Մեր բոլոր հյուրերին վերաբերվում ենք երախտագիտությամբ և առանձնահատուկ ջերմությամբ: Տուր Ըդվայս ընկերությունը հավատարիմ է մի պարզ փիլիսոփայության՝ մեր շփումը դարձնել հնարավորինս հաճելի և երկարակյաց: Մենք հավատում ենք, որ երջանիկ հյուրը անպայման կկիսվի իր փորձառությամբ, տպավորություններով և դրական տրամադրվածությամբ իրեն շրջապատողների հետ: Մենք վերանայում և քննարկում ենք ուղևորության յուրաքանչյուր մանրուք, որպեսզի օգնենք մեր զբոսաշրջիկներին հանագստանալ և հիանալի ժամանակ անցկացնել, քանի որ միայն լիակատար հանգստացած և բավարարված մարդը կարող է հասկանալ հանգստի ողջ կախարդանքն ու փիլիսոփայությունը:

Ճանապարհորդելով Տուր Ըդվայս Արմենիայի հետ՝ հիանալի տպավորություններ կստանաք և չեք մոռանա ողջ կյանքի ընթացքում: Ժամանակի միջով անցած մեր մասնագիտական խորհուրդները կօգնեն ձեզ անմոռանալի տպավորություններ ստանալ և հանգստանալ:

Ընկերությունը ամեն տարի հանդես է գալիս զբոսաշրջության համաշխարհային տոնավաճառներում: Մեր ամենամյա ցուցահանդեսներն են՝ <<VAKANTIE BEURS>> Հոլանդիա, <<MATKA Nordic Travel Mart>> Հելսինկի, <<Arabic  Travel Market>> Դուբայ, <<MITT>> Մոսկվա,  <<JATA>>  Ճապոնիա, <<ITB>> Բեռլին, <<ITB>> Սինգապուր, <<ITB>> Չինաստան, <<TourSalon>> Լեհաստան, <<TravelExpo>> Հոնկոնգ:

Ընկերությունը Հայաստանում 24 / 7rooms.com- ի գլխավոր ներկայացուցիչն է ամբողջ աշխարհում տուրերի, հյուրանոցների և տրանսֆերտների առցանց ամրագրման ահամար:

 

10 Լավ պատճառ, թե ինչու պետք է ընտրեք Տուր Ըդվայսին

1 Ավելի քան 9 տարվա աշխատանք և հազարավոր երջանիկ զբոսաշրջիկներ, ճանաչում և հուսալիություն:

2 Սեփական առցանց ամրագրման համակարգ, ոչ մի գաղտնի կամ փոփոխվող ծախսեր կամ գներ: Եթե տարբերակներն հասանելի են, գներն անպայման նշված են լինում:

3 Մրցակցային գներ, առանց միջնորդների պատվերներ:

4 Մենք միշտ կարող ենք առաջարկել ամենացածր գինը՝ հիմնվելով երկարամյա վստահելի փոխհարաբերությունների վրա:

5 Հայերենին, անգլերենին, ռուսերենին, գերմաներենին և իսպաներենին լավ տիրապետող պրոֆեսիոնալ մենեջերները հեշտությամբ համակարգում են տուրերը և բանակցություններ են վարում:

6 Որպես հրավիրված հյուրեր՝ ընկերության մենեջերները մասնակցում են շատ միջազգային ցուցահանդեսներին՝ դրանով իսկ ավելացնելով հմտություններն, բարելավելով կարողություններն և բացելով ճանապարհորդությունների նոր ուղղություններ:

7 Մենք փոխզիջումների չենք գնում: Այո՛, Տուր Ըդվայս Արմենիան կարող է աշխատել ավելի լավ և ավելի մատչելի գներով, բայց մենք փոխզիջումների չենք գնա, որպեսզի իջեցնենք որակը և կրճատենք ծախսերը, այնպես որ մենք կարող ենք առաջարկել առավել մրցունակ գներ: Առաջարկվող ծառայությունների լավագույն որակն երաշխավորված է:

8 Ծառայությունների ամբողջական փաթեթ մեկ ընկերությունում և նոր ուղղություններ:

9 Ջերմ, վստահելի հարաբերություններ, կայունություն և պրոֆեսիոնալիզմ:

10 Տուր Ըդվայս ընկերությունը գտնվում է Երևանի կենտրոնում՝ երկու սեփական գրասենյակներով և տրանսպորտով: Ընկերության աշխատակիցները հասանելի են 24 ժամ օրվա ընթացքում:

Շատ տարիների աշխատանքի եւ արժանիքների համար ընկերությունը պարգևատրվել է բազմաթիվ համաշխարհային պարգևներով եւ դիպլոմներով

Gold Award BID 2015, Փարիզ, Ֆրանսիա

GOLD CAMEL AWARD 2017, Քինգդաո, Չինաստան

Դիպլոմներ և ճանաչում Հունաստանից, Իտալիայից, Իսպանիայից, Կրուիզի հարցերով զբաղվող օպերատորներից, Չինաստանից, Լեհաստանից, Ճապոնիայից, Հոնկոնգից, ԱՄԷ-ից և այլն:

Շարունակելու ենք կատարելագործվել և համընթաց քայլել զբոսաշրջության միջազգային չափանիշների հետ միասին:

Ընկերության կարգախոսն է՝

Ճամփորդության Գրագետ Խորհրդատվություն՝ Հիշարժան Տպավորությունների Համար: